Գերմանիայում արևային էներգետիկան առաջին անգամ հավասարվել է ատոմայինին![]() 8 օգոստոսի 2015 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի արևային էներգետիկան նոր ռեկորդ է սահմանել` արևային պանելները արտադրել են նույնքան էլեկտրաէներգիա, որքան ատոմակայանները: Երկու ճյուղերը մեկ ամսում արտադրել են 5,18 տերավատտ/ժամ էներգիա: ԳԴՀ-ն համարվում է այս ոլորտի առաջատարներից մեկը, երկրում արդեն գործում է 1,5 մլն արևային սարք: Իր դերն է ունեցել նաև այն, որ 2015-ի ամառը շատ արևոտ է ու քամոտ: Սակայն, նման ցուցանիշների հասնելն անհնար կլիներ առանց նպատակասլաց քաղաքականության` ուղղված էներգիայի այլընտրանքային աղբյուրների ներդրմանը: Կան նաև այլ գործոններ: Վերջերս գերմանացիները վերջնականապես շահագործումից հանեցին ԱԷԿ-ներից մեկը, իսկ մյուս 3 ռեակտորի աշխատանքը դադարեցվել է տեխզննության համար: Ամբողջ 2014 թ. էներգիայի վերականգնվող աղբյուրները ապահովել են Գերմանիայի էլեկտրաէներգիայի արտադրության 26,2%-ը: Վերոնշյալը «էներգետիկ բեկման» (Energiewende) հասնելու ԳԴՀ քաղաքականության մաս է կազմում: Ժամանակի հետ ածխաջրածիններն ու միջուկային էներգիան դուրս կգան գործածությունից, իսկ հիմնական աղբյուրը կլինի վերականգնվող էլեկտրաէներգիան: Արդեն 2035-ին այդպիսի էներգիայի մասնաբաժինը կհասնի 55-60%-ի: Ներդրումներն այլընտրանքային էներգետիկայի զարգացման մեջ աճում են ամբողջ աշխարհում: Եթե 2009-ին դրանք կազմել են $160 մլրդ, ապա արդեն 2010-ին հասել են $211 մլրդ: 2014-ին ներդրումների ծավալը հասել է $270 մլրդ, որտեղ առյուծի բաժինը ԱՄՆ-ինն է ու Եվրոպայի երկրներինը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |