Կոտայքի մարզի բաժանորդներն ուղիղ կմիանան ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին10 օգոստոսի 2015 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Կոտայքի մարզում գտնվող բաժանորդները 911 և 112 հեռախոսահամարներին զանգահարելիս այժմ կմիանան ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին: Նոր համակարգը գործարկվել է` վերոնշյալ մարզում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում, 911 հեռախոսահամարով մարզերի բնակիչները միանում էին ՀՀ ՏԿԱԻՆ՝ Երևանում գործող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի կամ պատահարի մասին տեղեկությունն փոխանցվում էր համապատասխան մարզային կենտրոն, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ ՏԿԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին ուղիղ միանալու հնարավորություն էր ընձեռել Վայոց Ձորի, Արագածոտնի, Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Արմավիրի մարզերում գտնվող իր բաժանորդներին: Կոտայքի մարզով ավարտին հասցվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՀՀ ՏԿԱԻՆ կողմից իրականացվող համատեղ ծրագիրը: Կատարված աշխատանքների արդյունքում այժմ բոլոր մարզերում բջջային սարքերից 911 և 112 անվճար հեռախոսահամարներին ստացվող զանգերը վերահասցեավորվում են դեպի համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոն, ինչի շնորհիվ մարզերում էականորեն կկրճատվի գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |