Վաֆա Գուլուզադե. Իրավաբանորեն Ադրբեջանին ոչինչ չի կարող խանգարել պատերազմ սկսել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարությունը որեւէ կազմակերպության առջեւ չի պարտավորվել պատերազմ չսկսել»,-հայտարարել է նախագահի նախկին խորհրդական, քաղաքականագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով, 1994 թվականի մայիսին կնքված հրադադարի մասին փաստաթղթում ասվում է «մինչեւ խաղաղության հաստատումը կրակը դադարեցնելու մասին»: «Դրանից բացի, Ադրբեջանն այլ պարտավորություններ չունի եւ երկրի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ եթե չհաջողվի պայմանավորվել խաղաղ ճանապարհով, ապա հողերի ազատագրումը երկրի անբաժան իրավունքն է: Սակայն դա չի նշանակում, թե Ադրբեջանը պատերազմելու է: «Բոլորի, այդ թվում Եվրոպայի համար պարզ է, որ Ադրբեջանը չի պատերազմի»,-հայտարարել է Հեյդար Ալիեւի նախկին խորհրդականը: Նրա կարծիքով, «Ադրբեջանը միայն այն դեպքում կարող է իր վրա պարտավորություններ վերցնել, երբ կարողանա պատերազմում հաղթել Հայաստանին եւ Ռուսաստանին»: «Այ այն ժամանակ Եվրամիությունը կարող է խնդրել Ադրբեջանին, թե պարտավորվիր չհաղթել նրանց»,-գտնում է քաղաքագետը:



Նա նաեւ նշել է, որ իրավաբանորեն Ադրբեջանին ոչինչ չի կարող խանգարել պատերազմ սկսել, չկան դրան խոչընդոտող որեւէ պարտավորություններ: Սակայն քաղաքագետը մեկ անգամ եւս նշել է, որ պատերազմը շատ բարդ տարբերակ է, քանի որ «օկուպանտը Ռուսաստանն է եւ խնդրի ռազմական լուծման դեպքում հարկ կլինի պատերազմել Ռուսաստանի դեմ», հաղորդում է «Media Forum»-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---