Թուրք վերլուծաբան. Ամեն մի օրը Հայաստանի համար հաղթանակ է, իսկ Ադրբեջանի՝ տրավմա![]() 10 օգոստոսի 2015 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հետ լուրջ դիվանագիտության հատատումը կարող է ղարաբաղյան հարցի լուծման տրամաբանական տարբերակներ բերել օրակարգ, իսկ պատերազմը վերջին ելքը կլինի միայն բոլոր տարբերակները սպառելուց հետո: Այս մասին ասել է Թուրքիայում գործող «Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» (KAFKASSAM) նախագահ Հասան Օքթայը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ ԼՂՀ-ն «ազատագրելու» մասին հայտարարությունը: Անդրադառնալով Հասանովի՝ Ղարաբաղը զենքով գրավելու մասին օրերս հնչեցրած հայտարարությանը, թուրք վերլուծաբանը նշել է, որ ամեն մի օրը Հայաստանի համար հաղթանակ է, իսկ Ադրբեջանի համար՝ լուրջ տրավմա, Haberx-ի վրա հղումով գրում է Ermenihaber.am-ը: «Սա հասկանում են նաև Ադրբեջանում, և տարին մի քանի անգամ մամուլում հայտարարություններ են տարածվում հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին, բայց Ադրբեջանի ժողովուրդը նման հայտարություններին այլևս չի վստահում», - նկատել է Օքթայը: Ղարաբաղյան խնդրի լուծումը նա տեսնում է դիվանագիտության մեջ: «Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը դիվանագիտության մեջ փնտրելու դեպքում ավելի տրամաբանական արդյունքներ կարող են օրակարգ բերել»,- ասել է նա՝ հավելով, որ պատերազմի թեման անընդհատ օրակարգում պահելը, իսկ դիվանագիտությունն արհամարհելը թերևս ոչ մի օգուտ Ադրբեջանին Ղարաբաղի հարցում տալ չի կարող: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օգոստոսի 6-ին այցելել է առաջնագծում տեղակայված զորամասերից մեկը, որտեղ հայտարարել է, որ Ադրբեջանի բանակը պատրաստ է վերականգնել երկրի «տարածքային ամբողջականությունը»: Նրա խոսքով՝ հասունացել է վճռական պահը, և ժողովուրդը, ում «համբերությունը սպառվել է, պահանջում է ազատագրել ադրբեջանական տարածքները»։ ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |