ՌԴ-ում վթարված հիդրոպլանի օդաչուն քաղաքացիական ինքնաթիռ վարելու արտոնագիր չուներ11 օգոստոսի 2015 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան Իստրայի ջրամբարում կործանված Cessna հիդրոպլանի օդաչուն չուներ Ռոսավիացիայի քաղաքացիական ավիացիայի օդաչուի վկայական: Այդ մասին հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Առանց վկայականի, օդաչուն իրավունք չուներ վարելու քաղաքացիական օդանավ»,-ասել է նա` հավելելով, որ օդաչու Միխայիլ Երմոլինը չէր իրազեկել օդային երթևեկության մարմիններին իր թռիչքի ժամանակի և երթուղու մասին, ինչն օդային տարածքի օգտագործման կանոնների խախտում է: Ռոսավիացիայի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ հիդրոպլանը չուներ թռիչքային պիտանելիության հավաստագիր: «Հայտնի է, որ Cessna U206F օդանավը, որի գրանցման համարն է RA-67523, գրանցված էր քաղաքացիական օդանավերի պետական ռեեստրում, չուներ ինքնաթիռի տեխնիկական բարվոք վիճակը հաստատող փաստաթուղթ»,-ասել է նա: Ըստ նրա, առանց նման փաստաթղթի «օդանավն իրավունք չուներ օդ բարձրանալ»: Ավելի վաղ օգոստոսի 10-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել էր, որ հայտնաբերվել է և դուրս է բերվել ավիաաղետի հետևանքով զոհված 9-րդ զոհի մարմինը: Մոսկվայի մարզի Իստրայի ջրամբարի մոտ օգոստոսի 8-ին իրար են բախվել Cessna U-206F տիպի հիդրոինքնաթիռը (RA-67523 բորտային համարանիշով) և Robinson-44 մասնավոր ուղղաթիռը։ Զոհվել են 2 օդաչու ու 7 ուղևոր, որոնցից 4-ը հայ են եղել։ Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությանը տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը: Ավիաաղետի հետևանքով զոհված 4 հայից երկուսը երեխա էին՝ 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները: Զոհված հայազգի մյուս երկու ուղևորներն են Լարիսա (25 տարեկան) և Պարույր Մանուկյանները (26 տարեկան): Ինչպես հաղորդում է LifeNews–ը, առաջ է քաշվում պատահարի 3 վարկած, որոնց թվում է նաև հիդրոինքնաթիռի օդաչուի սխալը։ Չի բացառվում տեխնիկայի անսարքությունը: «Ըստ քննության տվյալների, հիդրոպլանն անթույլատրելի ցածր բարձրության վրա էր և հատել է ուղղաթիռի երթուղին, որն այդ պահին օդ էր բարձրանում: Արդյունքում հիդրոպլանը դիպել է ուղղաթիռի վինտին և վթար է տեղի ունեցել»,-ասել էր քննության ներկայացուցիչը` շեշտելով, որ տեղեկությունները նախնական են: Արտակարգ պատահարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «Օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու և ավել թվով մարդկանց մահի»։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |