Ստեղծվել է անլար ցանցերը «կոտրող» հատուկ դրոն![]() 11 օգոստոսի 2015 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Aerial Assault ընկերության մասնագետ Դևիդ Ջորդանը հատուկ անօդաչու սարք է ստեղծել, որը կարող է «կոտրել» անլար ցանցերը: Կվադրիկոպտերը ներկայացվել է Def Con կոնֆերանսում: Մուլտիկոպտերը թռչող սարք է կրիչ պտուտակների ցանկացած քանակով, որոնք պտտվում են հակառակ ուղղություններով` կվադրիկոպտերն ունի այդպիսի 4 պտուտակ: Դրոնն ունի Wi-Fi մոդուլ և ծրագրային ապահովում, որն օգտագործում են տեղեկատվական անվտանգության մասնագետներն անլար ցանցերի փորձարկման համար: Կվադրիկոպտերը սկանավորում է անլար ցանցերն ու որսում է տվյալների փաթեթները, իսկ հայտնաբերված թերություններն իր ընթացիկ դիրքի մասին GPS-նիշով ուղարկում է օպերատորին: Ավելի վաղ համակարգչային անվտանգության մասնագետ Սամի Քամկարը ստեղծեց SkyJack դրոնը, որը կարող է որսալ Parrot անօդաչու սարքերի կառավարման ազդանշանը, որից հետո անօդաչու սարքը անցնում է SkyJack-ի օպերատորի հսկողության տակ: Նախագծի ծրագրային ապահովումը մատչելի է բոլոր ցանկացողներին և հրապարակվել է GitHub-ում: Բացի այդ, Քամկարը վերջերս սարք է ստեղծել General Motors-ի ավտոմեքենաները «կոտրելու» համար: Ըստ մշակողի, անօդաչու սարքում սարքավորումների մոտաժի գլխավոր առավելությունն այն է, որ այն կարելի է «կոտրել» հեռահար կերպով, անկախ նրանից, թե որ հարկում է թիրախը, քանի որ դրոնն ուղղակի կարող է «կախվել» ցանցի ընդունման գոտում շենքի դրսի պատից այն կողմ: Հեղինակը մի քանի նման սարք է ստեղծել և վաճառել է կոնֆերանսի ժամանակ հատը $2500 դոլարով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |