ԶԼՄ-ներ. Թուրքիայում կոռուպցիոն սկանդալը քննող դատախազները փախել են Հայաստան11 օգոստոսի 2015 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Թուրք դատախազներ Զաքարիա Օզն ու Ջալալ Կարան, որոնց Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն (ԱՄՆ-ում բնակվող հայտնի իսլամական հասարակական գործիչ) աջակցելու և ապօրինի զինված կազմավորումներ ստեղծելու մեղադրանք է ներկայացվել, թաքնվել են Հայաստանում: Այդ մասին թուրքական Արդվին գավառի նահանգապետ Քեմալ Ջիրիթի վրա հղումով հայտնել է Anadolu գործակալությունը: Ըստ նահանգապետի, նախօրեին Օզն ու Կարան Վրաստանի տարածքով թաքնվել են Հայաստանում, որտեղ էլ գտնվում են այժմ: Զաքարիա Օզն ու Ջալալ Կարան հետաքննել են կոռուպցիոն սկանդալը Թուրքիայում 2013-ի դեկտեմբերին: 2013-ի դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում ոստիկանությունը հատուկ գործողություններ իրականացրեց, որի արդյունքում ձերբակալվեց 56 մարդ, այդ թվում գործարարներ և որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը: Թուրքիայի էկոնոմիկայի և ներքին գործերի նախարար Զաֆեր Չաղլայանը, qաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը և ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հրաժարական տվեցին: Եվս յոթ նախարարների պաշտոններից հեռացրեց Էրդողանը: Կառավարության նոր կազմը հրապարակվեց դեկտեմբերի 26-ին: և վաճառքի մեջ: 2014-ի փետրվարին Թուրքիայի դատախազությունն ազատ արձակեց բոլոր ձերբակալվածներին: Ավելի ուշ դատարանը որոշեց վերադարձնել առգրավված դրամական միջոցները թուրքական «Հալգ բանկի» նախկին ղեկավար Սուլեյման Ասլանին, ինչպես նաև ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլլերի որդուն` Բարիշ Գյուլերին: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |