Երեւանում բացվել է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը11 հոկտեմբերի 2006 - 20:26 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի բացումը Հայաստանում համապատասխանում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության Ծրագրի(IPAP) պահանջներին: Այդ մասին Երեւանում կենտրոնի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ բարձրացել են նոր մակարդակի եւ դրանում իր դերը կունենա նաեւ նորաբաց կենտրոնի աշխատանքը: «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն կկարողանան առավել լավ ճանաչել իրար եւ առավել նախապատրաստված կլինեն ծագող խնդիրներին եւ մարտահրավերներին»,-նշել է Կիրակոսյանը: Իր հերթին, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսն ընդգծել է, որ Կենտրոնը կապող օղակ կդառնա Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ: «Կենտրոնի բացումն ասում է այն մասին, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները լավ տեմպերով են զարգանում եւ մենք շատ երախտապարտ ենք Հայաստանի կառավարությանն աջակցության համար»,-ասել է Ռոբերտ Սիմոնսը: Պաշտոնապես կենտրոնն իր աշխատանքը կսկսի նոյեմբերի 1-ից, սակայն ոչ պաշտոնական բացումը հարմարեցվել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի այցին: Իրավաբանորեն կենտրոնը չի ենթարկվում Դաշինքին, նրա հիմնադիրը «Տրանսատլանտյան նախաձեռնության հայկական կենտրոնն է», որը սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության հետ, ՆԱՏՕ-ի հասարակության հետ կապերի վարչության, ինչպես նաեւ Հայկական ատլանտյան ասոցիացիայի հետ: Կենտրոնի գլխավոր նպատակն է լիարժեք տեղեկություններ հաղորդել Հայաստանի քաղաքացիներին ՆԱՏՕ-ի մասին, ինչպես նաեւ սերտ համագործակցության հաստատել Հայաստանի եւ եվրաատլանտյան երկրների միջեւ: Բացման արարողությանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին, ինչպես նաեւ ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան Ստեֆան Դիմիտրովը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |