«Սրբացյալ ընտանիքներ». Քանդակագործության 2-րդ միջազգային սիմպոզիումը՝ Գյումրիում![]() 11 օգոստոսի 2015 - 18:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության և Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ` օգոստոսի 11-ին, Գյումրիի Ավետիք Իսահակյանի անվան պուրակում բացվել է «Սրբացյալ ընտանիքներ» խորագրով քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայաստանից, Բելառուսից, Բելգիայից, Իտալիայից, Ֆրանսիայից 10 քանդակագործ նոր մոտեցմամբ, 3 շաբաթվա ընթացքում համադրել են տեղական տուֆն ու մետաղը: Սիմպոզիումի արդյունքում ստեղծված քանդակները հեղինակները կնվիրեն Գյումրիին: Վերջում այդ աշխատանքներով կձևավորվի հերթական պուրակը: 2013-ին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Մշակութային էքսպերիմենտալ կենտրոնը Գյումրիում իրականացրեց Քանդակագործության միջազգային առաջին սիմպոզիումը, որի ընթացքում ստեղծված 9 քանդակով Գյումրու Հաղթանակի զբոսայգու մի հատվածում ձևավորվեց պարկային քանդակագործական աշխատանքների պուրակ: 2-րդ Սիմպոզիումի կազմակերպիչներն էին Գյումրիի «ՄԷԿ մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» կրթամշակութային վերլուծությունների և զարգացման հասարակական կազմակերպությունը և Քանդակագործության ազգային պարկ-թանգարանը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |