4 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ IMC մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում![]() 12 օգոստոսի 2015 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացված հերթական մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (IMC): Այս մասին օգոստոսի 12-ին տեղեկացրել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում: Հայաստանից օլիմպիադային մասնակցել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանների թիմերը: Օլիմպիադան անցկացվում է և անհատական, և թիմային հաշվարկներով: Երևանի պետական համալսարանը ներկայացված էր 4 մասնակցով, որոնցից երեքը արժանացել են արծաթե մեդալների, իսկ մեկը ստացել է գովասանագիր: Թիմային առաջնությունում ԵՊՀ թիմը գրավել է 24-րդ տեղը: Ամերիկյան համալսարանը ներկայացված էր 2 մասնակցով, որոնցից մեկը նվաճել է արծաթե մեդալ: Թիմային առաջնությունում համալսարանի թիմը գրավել է 67-րդ տեղը: Սլավոնական համալսարանը ներկայացված էր 2 մասնակցով, որոնցից մեկը արժանացել է բրոնզե մեդալի, իսկ մյուսը՝ գովասանագրի: Թիմային առաջնությունում համալսարանի թիմը գրավել է 61-րդ տեղը: Համալսարանների ուսանողների միջև ամենամյա մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC) անցկացվում է 1994-ից: Օլիմպիադային մասնակցում են հարյուրավոր ուսանողներ աշխարհի բազմաթիվ համալսարաններից: Երևանի պետական համալսարանը IMC-ին այս տարի մասնակցել է 11-րդ անգամ: ԵՊՀ թիմերը նախորդ տարիներին նվաճել են 2 ոսկի մեդալ, մի քանի արծաթ և ոսկի: Ամերիկյան համալսարանը մասնակցել էր 2-րդ անգամ, առաջին անգամ մասնակցելով համալսարանը նվաճել էր բրոնզե մեդալ: ԻսկՌուս-հայկական (Սլավոնական) համալսարանը առային անգամն էր մասնակցում օլիմպիադային: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |