Չինական Zuk ստարտափը համեմատաբար էժան սմարթֆոն է ներկայացրել առաջատարների պարամետրերով![]() 12 օգոստոսի 2015 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Չինական Zuk սկսնակ ընկերությունը, որը ստեղծել և ֆինանսավորում է Lenovo-ն, ներկայացրել է առաջին և համեմատաբար էժան սմարթֆոն առաջատարի որակներով: Ըստ ընկերության ղեկավարության, Zuk Z1 սմարթֆոնը կարող է մրցակցել Xiaomi և OnePlus բրենդերի սարքերի հետ, որոնք նույնպես առաջատար պարամետրեր ունեն և համեմատաբար էժան են վաճառվում: Սարքն ունի 5,5-դյույմանոց էկրան 1080x1920 թողունակությամբ: Առաջնամասում տեղադրված տեսախցիկի մատրիցայի խտությունը 8 մեգապիկսել է, հիմնականը` 13: Z1-ի հիմքում Qualcomm Snapdragon 801 4-միջուկանի պրոցեսորն է, որի միջուկի հաճախականությունը 2,5 ԳՀց է, ունի 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և 64 ԳԲ ներկառուցված հիշողություն օգտատերի տվյալների պահպանման համար: Հիշողության քարտի համար սլոթ նախատեսված չէ, փոխարենը 2 սլոթ կա սիմ-քարտերի համար: Մարտկոցի ծավալը 4100 մԱժ է, ինչը պետք է որ միանգամայն բավարար լինի, որպեսզի նման միջուկով սմարթֆոնը մի ամբողջ օր աշխատի մեկ լիցքավորմամբ: Zuk Z1-ն ունի նաև մատնահետքերի սենսոր: Ինչպես Apple և Samsung սմարթֆոններում, այն ներկառուցված է էկրանի տակ գտնվող կոճակի մեջ: Անսովոր և նոր է թվում դեռ այնքան մեծ տարածում չստացած USB-C-ը, որն օգտագործված է նաև տարեսկզբին ներկայացված MacBook-ում: Zuk Z1 վաճառքը կսկսվի օգոստոսի 18-ին Չինաստանում ֆիրմային առցանց խանութում $280` մոտ 133.000 ըստ գործող փոխարժեքի: Այս պահի դրությամբ Lenovo-ն մտադիր չէ դուրս բերել բրենդը Չինաստանի սահմաններից, թեև չի բացառում նման հնարավորությունը: Lenovo Group Limited - ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին: Արտադրում է համակարգչային տեխնիկայի լայն տեսականի, այդ թվում PC, բջջային հեռախոսներ, սմարթֆոններ, նեթբուքներ, մոնիտորներ և այլն: Գրանցված է Սինգապուրում: Կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ Նյու Յորքի նահանգի Փերչեյզ քաղաքում, իսկ հիմնական օպերացիոն գրասենյակները` Պեկինում և Ռեյլիում (ԱՄՆ): Հիմնական հետազոտական կենտրոնները գտնվում են ճապոնական Յամատոյում, Պեկինում, Շանհայում և Շենչժենում, ինչպես նաև Ռեյլիում (ԱՄՆ): 2014-ի դրությամբ ընկերությունն ուներ 54000 աշխատակից ավելի քան 60 երկրում: Ընկերությունը հաճախորդների է սպասարկում աշխարհի ավելի քան 160 երկրում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |