BMW-ն մտադիր չէ Google-ին վաճառել Alphabet ապրանքանիշը12 օգոստոսի 2015 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Google ընկերությունն օգոստոսի 11-ին հայտարարեց, որ դառնալու է Alphabet հոլդինգի մասը, որը կգլխավորեն Google-ի հիմնադիրներ Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը: Սակայն, պարզվեց, որ ինչպես Alphabet.com դոմենն, այնպես էլ Alphabet ապրանքանիշն արդեն ունեն սեփականատեր` դա BMW գերմանական կոնցերնն է: Alphabet հոլդինգը նոր խաղացող է դառնում շուկայում, որի կազմում դուստր ձեռնարկության իրավունքով կլինի ինչպես բուն Google-ը, այնպես էլ նրա բոլոր նախորդ նախագծերը` մասնավորապես, Calico-ն, Fiver-ը, Google Ventures-ը, Google Capital-ը, Google X-ը, Life Sciences-ը և Nest-ը: Ընկերությունում կարծում են, որ դա առավել մեծ ինքնուրույնություն կտա նրանց և ղեկավարման առավել հստակ կառուցվածք: Alphabet-ը BMW ստորաբաժանման անվանումն է, որը զբաղվում է կորպորատիվ հաճախորդների համար տարբեր տեսակի բեռնափոխադրումների կազմակերպմամբ: Alphabet.com դոմենի անվանումը գրանցվել է 1995 թ.: The New York Times-ի հետ զրույցում BMW ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ դոմենն ու ապրանքանիշը Google-ին վաճառելու մասին խոսք անգամ չկա: Ըստ նրա, կայքը շատ կարևոր է Alphabet-ի աշխատանքի համար, այնտեղ է կենտրոնացած ընկերության բիզնեսի զգալի մասը: BMW-ում հավելել են նաև, որ Google-ի ներկայացուցիչները չեն դիմել իրենց դոմենի կամ ապրանքանիշի ձեռք բերման հարցով: Նույն անվանումով երկու ընկերությունների գոյությունն ինքնին ապրանքանիշի օգտագործման խախտում չի համարվում: Սակայն, եթե ընկերություններն աշխատում են նույն ոլորտում և ներկայացնում են նույնատիպ ապրանքներ ու ծառայություններ, ապա դատարանը կարող է որոշել, որ միանման անվանումները խառնաշփոթ են առաջացնում սպառողի մոտ և այդպիսով ապրանքանիշը խախտվում է: BMW AG-ն (Bayerische Motoren Werke AG, «Բավարայի մոտորային գործարաններ»)ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, շարժիչներ, ինչպես նաև հեծանիվներ արտադրող գերմանական ձեռնարկություն է: Ընկերության դրամաշրջանառությունը 2001-ին կազմել է 68,8 եվրո, իսկ զուտ շահույթը` հասել է գրեթե 5 մլրդ եվրո նիշի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Պաշտպանության փոխնախարարը Բեռլինում քննարկել է Գերմանիայի հետ ռազմատեխնոլոգիական գործակցությունը Ստորագրվել են փաստաթղթեր Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը Ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով․ Ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ և ՆԳՆ կայքերում Ցուցակները կհրապարակվեն քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը |