Պերսեիդների ասուպային հոսքի գագաթնակետը տեսանելի կլինի ՀՀ-ում օգոստոսի լույս 13-ի գիշերը

Պերսեիդների ասուպային հոսքի գագաթնակետը տեսանելի կլինի ՀՀ-ում օգոստոսի լույս 13-ի գիշերը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի բնակիչները կարող են դառնալ գեղեցիկ երկնային երևույթի գագաթնակետի ականատեսները, որը կոչվում է Պերսեիդներ: Այս ասուպային հոսքը տեղի է ունենում ամեն տարի: Հոսքի առավելագույն փուլը կդիտվի օգոստոսի 13-ին Երևանի ժամանակով 5:30-18:00, իսկ հոսքը կսկսվի օգոստոսի 12-ին Երևանի ժամանակով 21:00-ին:

Պերսեիդների ասուպային հոսքը ամենահայտնի հնագույն հոսքերից է: Այն առաջանում է, երբ Երկիրն անցնում է Սվիվթ-Թատլի գիսավորի ավազահատիկներից բաղկացած «պոչի» միջով` առաջացնելով «աստղային անձրև»: Սկզբում այն «թափվում է» առավելագույն ուժով, հետո` աստիճանաբար մարում է: Այս տարի երկնաքարերի հոսքը կանցնի Երկիր մոլորակի մոտով հուլիսի 17-ից մինչև օգոտոսոի 26-ը:

Հոսքը հայտնվում է Պերսեոսի կողմից (այդ համաստեղությունը գտնվում է երկնակամարի հյուսիսային մասում): Այն գնալով ուժգնանում է, իսկ հետո աստիճանաբար մարում:

Ամենից լավ երկնային շոուն հնարավոր կլինի տեսնել Ատլանտյան օվիկիանոսում; Այսպիսով, այդ տեսարանը առավելագույնս կարող են վայելել ինքնաթիռների և նավերի ուղևորները: Հայաստանի բնակիչներն օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կկարողանան տեսնել երկնաքարերի հոսքի «առավելագույն» մասի մինչև 80 տոկոսը` մթնոլորտում ժամում կայրվի ավելի քան 80 երկնաքար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---