Սևանից ջրառի հսկողությունը կուժեղացվի. Վարչապետի հանձնարարականը![]() 12 օգոստոսի 2015 - 19:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատկան գերատեսչություններին հանձնարարել է միասնական աշխատանքի միջոցով ուժեղացնել հսկողությունը Սևանիցիրականացվող ջրառի նկատմամբ՝ նվազագույնի հասցնելով ջրի կորստի ծավալները: Այս հանձնարարությունը վարչապետը տվել է օգոստոսի 12-ին կառավարությունում տեղի է ունեցած խորհրդակցության ժամանակ: Ընթացքում քննարկվել են Սևանա լճից ջրի բացթողնման և Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգում հնարավոր ջրակորուստների հետ կապված խնդիրները, անդրադարձ է կատարվել նախորդ տարիներին Սևանից բաց թողնված ջրի ծավալներին և ջրի կորուստների չափաքանակները պարզելու նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներին: Խորհրդակցության ընթացքում հնչել են մի շարք դիտարկումներ ջրի կորստի պատճառների առնչությամբ և ներկայացվել տարբեր առաջարկություններ՝ խնդրին համապատասխան լուծում տալու ուղղությամբ: Սևանից բաց թողնվող ջրի ծավալների մասին քննարկումները միշտ սուր են եղել։ Լճի էկոլոգիական վիճակով անհանգստացողները դեմ են օրենսդրորեն նախատեսված տարեկան 170 մլն խմ-ից ավելի ջրառ իրականացնելուն առավելագույնը 240 մլն խմ՝ կախված Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների ջրատվության աստիճանից), իսկ պետական մարմիններն ամեն կերպ հիմնավորում են դրա անհրաժեշտությունը և վերջին վեց տարում 3 անգամ իրականացրել են լրացուցիչ ջրառ: Բնապահպան Կարինե Դանիելյանը օգոստոսի 11-ին լրագրողներին ասել է, որ Սևանա լճի մակարդակն այս տարի թեև քիչ, բայց բարձրացել է, իսկ ջուրն անգամ ափամերձ տարածքներում որակապես բարելավվել է, գրում է Tert.am-ը։ Նա հիշեցրել է, որ երկու տարի առաջ Սևանից հավելյալ ջրի բացթողումը բացասաբար էր ազդել ջրի մակարդակի վրա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |