Հզոր պայթյունը ոչնչացրել է չինական քաղաքի մի մասը. Կան տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ13 օգոստոսի 2015 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Մոտ 520 մարդ է տուժել, ևս 44-ը զոհվել է, այդ թվում 12 հրշեջ, հզոր պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել օգոստոսի լույս 13-ի գիշերը Չինաստանում` Տյանցզին արդյունաբերական քաղաքի Բինհայ շրջանում վնասակար նյութերի պահեստում: Չինաստանի ժամանակով 23:30-ին (օգոստոսի 12-ին) 2 հզոր պայթյուն է որոտացել Ruihai International Logistics լոգիստիկ ընկերության պահեստում, որտեղ թունավոր նյութեր են պահվում: Պայթյունն այնպիսի հզորության է եղել, որ այն գրանցել է նույնիսկ տեղի սեյսմոլոգիական ծառայությունը: Հզորությունը հավասարազոր է եղել 3 և 21 տոննա տրոտիլի: Մեծ հրդեհ է բռնկվել, որի մակերեսը կազմել է մոտ 20 հազար քմ: Ըստ վերջին տվյալների, հիմնական բոցը մարվել է: ԶԼՄ-ների համաձայն, հրդեհաշիջման աշխատանքները կասեցվել են, քանի որ հայտնի չէ, թե հատկապես ինչ նյութեր են պահվել պահեստում և ինչ քանակության: Աղետի պատճառը հայտնի չէ, ըստ ԶԼՄ-ների, խնդիրներ կարող էին լինել ընկերության անվտանգության համակարգում` ղեկավարությունն արդեն ձերբակալված է: Զոհերի և տուժածների մասին տվյալները հակասական են: «Սինհուա» գործակալությունը փրկարարական կենտրոնակայանի վրա հղումով հայտնել է, որ զոհերը 44-ն են, 520 մարդ հոսպիտալացվել է, որից 66-ի վիճակը ծանր է: Զոհվածներից 12-ը հրշեջներ են: Ըստ ԶԼՄ-ների, ևս մի քանի տասնյակ հրշեջ համարվում է անհայտ կորած: Բազում պայթյուններ են հնչել արդեն այն բանից հետո, երբ պատահարի վայր են ժամանել հրշեջ մեքենաները, ինչը նոր զոհերի պատճառ է դարձել: Ըստ CCTV հեռուստաալիքի, առնվազն մեկ շենք փլվել է, ևս մի քանի տասնյակ շինություն վնասվել է: Համալիրը շրջափակված է, երկաթուղային երթևեկությունը վթարի շրջանում դադարեցված է: Անվտանգության նկատառումներով փակվել են նաև ավտոլցակայանները: Մոտակայքում գտնվող ազգային գերհամակարգչային կենտրոնի աշխատակիցները որոշել են ձեռքով կասեցենլ աշխարհի ամենաարագ Tianhe-1A գերհամակարգչի աշխատանքը: Ըստ տեղեկատվության, հարյուրավոր ավտոմեքենաներ մոխրացել են: Լուրեր են շրջանառվում, որ պահեստում կային թունավոր քիմիական նյութեր, որոնք կարող են աղտոտել մթնոլորտը: China Dailly թերթը դիտարկման ծառայության վրա հղումով հայտնել է, որ օդի աղտոտման մակարդակն աղետի շրջանում վերջին 24 ժամում կտրուկ բարձրացել է: Այնուամենայնիվ Տյանցզինի տեղական իշխանությունները դեռ օդի աղտոտման տագնապ չեն հայտարարել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |