Վարչապետ. Էլէներգիայի սակագնի բարձրացումը խոշոր բիզնեսին չի փոխհատուցվի![]() 13 օգոստոսի 2015 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը խոշոր բիզնեսին չի փոխհատուցելու օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Այս մասին հայտնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Շատերի մոտ թյուր տպավորություն կա, որ մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվող խորհրդատվության ավարտը, Կառավարությունը ավելացված սակագնի մասով կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլ նաև խոշոր բիզնեսին։ Դա այդպես չէ։ Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք վերցնելու ենք մեզ վրա միայն ազգաբնակչության ծախսը», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ նախագահի հետ կքննարկի ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, ովքեր ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք»: Հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ում աուդիտի կիրականացվի ու մինչև դրա եզրակացության կազմումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Ավելի ուշ վարչապետը տեղեկացրել էր՝ Կառավարությունը սուբսիդավորելու է այդ հավելյալ ծախսը, բայց ոչ բյուջեի հաշվին: Սուբսիդավորումը կկատարվի«Որոտան» ՀԷԿ-ի վաճառքից ստացված միջոցներից: «Ես կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի խոշոր բիզնեսի ծախսած էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը», - նկատել է Աբրահամյանը: Օգոստոսի 10-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվելիք աուդիտի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից էներգետիկ համակարգում սահմանված սակագների հիմնավորվածության և հնարավոր բարելավման մասին միջազգային խորհրդատվական ծառայություն մատուցող ընկերություններին ուղարկված հրավեր-առաջարկների արդյունքների վերաբերյալ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է ռուսական կողմի հետ համատեղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է միջազգային խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացրած առաջարկների փաթեթի մասին՝ նշելով, որ դրանք արդեն ամփոփվել են և առաջիկա օրերին ուղարկվելու են ՀՀ կառավարության աշխատակազմ: ![]() ![]() #ElectricYerevan «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |