Twitter-ը հրաժարվել է անձնական հաղորդագրություններում 140 նիշ սահմանափակումից13 օգոստոսի 2015 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Միկրոբլոգերի Twitter ծառայությունը չեղարկել է 140 նիշ սահմանափակումը անձնական հաղորդագրությունների համար: Ծառայության թիմը հայտարարել է, որ այսուհետ օգտատերերը կարող են միմյանց անձնական հաղորդագրություններ ուղարկել` չգերազանցելով 10.000 նիշը: Ինչ վերաբերում է հրապարակային հաղորդագրություններին, ապա սահմանփակումը պահպանվում է: 2015-ի ապրիլի 7-ից Twitter-ը նոր գործառույթ ունի, որը թույլ է տալիս ռեթվիթի դեպքում հաղորդագրություններ հրապարակել մինչև 116 նիշով: Ծառայության մասնագետները ընդառաջեցին օգտատերերին, որոնք բողոքում էին նիշերի սահմանափակ քանակից ռեթվիթի համար սեփական մեկնաբանությունը գրելիս: Փոփոխությունը սկսել է գործել օգոստոսի 12-ից բոլոր հարթակներում, որտեղ հասանելի են Android-ն ու iOS-ը, twitter.com գլխավոր կայքում, Mac-ի համար TweetDeck և Twitter հավելվածներում : «Այսօրվա փոփոխությունը ևս մեկ քայլ է Twitter-ի անձնական հատվածն ավելի հզոր ու զվարճալի դարձնելու ճանապարհին»,-հայտարարել է սոցցանցի իր էջում Twitter Inc-ում Direct Messages նախագծի ղեկավար Սաչին Ագարվալը: Twitter սոցցանի գլխավոր տնօրեն Դիկ Կոստոլոն հեռացավ պաշտոնից հուլիսի 1-ին, սակայն մնում է ընկերության տնօրենների խորհրդում: Մինչ հատուկ հանձնաժողովը կզբաղվի ինտերնետ ռեսուրսի նոր ղեկավարի որոնումներով, Twitter-ը ժամանակավորապես կգլխավորի նրա համահիմնադիրներից մեկը` Ջեկ Դորսին: Twitter-ը սոցցանց է կարճ հաղորդագրությունների (մինչև 140 նիշ) հրապարակային փոխանակման համար վեբ-ինտերֆեյսի, SMS-ների, հաղորդագրությունների կայծակնային փոխանակման միջոցով ցանկացած տարիքի օգտատերերի համար: Բլոգի ձևաչափով կարճ հաղորդագրությունների հրապարակումը ստացել է «միկրոբլոգգինգ» անվանումը: Ծառայությունն անվճար է: Համակարգի սեփականատերն է Twitter Inc. ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Սերվերներ և գրասենյակներ կան նաև Սան Անտոնիոյում և Բոստոնում: 2012 թ. տվյալներով աշխատակիցների թիվը մոտ 900 է: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը |