Հայտնաբերվել է Նեֆերտիտիի հուղարկավորության ենթադրյալ վայրը![]() 13 օգոստոսի 2015 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Արիզոնայի համալսարանի հնագետ Նիկոլաս Ռիվզը, ուսումնասիրելով Եգիպտոսի փարավոն Թութանհամոնի դամբարանը, լուսանկարներում հայտնաբերել է քողարկված դռան հետքեր: Գիտնականը նեթադրում է, որ այն կարող է տանել դեպի Եգիպտոսի թագուհի Նեֆերտիտիի դամբարանը: Լեգենդար Նեֆերտիտին փարավոն Էխնաթոնի կինն էր և Եգիպտոսի պատմության ամենահայտնի դեմքերից մեկը, առաջին հերթին, ենթադրյալ չտեսնված գեղեցկության պատճառով: Նրա հուղարկավորության վայրը հնագետներն ապարդյուն որոնում են արդեն երկար տարիներ` պարբերաբար հայտարարելով այն հայտնաբերելու մասին և հետո հերքելով ԶԼՄ-ներում: Ռիվզը հետազոտել է Լուքսորում գտնվող Թութանհամոնի դամբարանի բարձր թողունակության լուսանկարները, որոնք համացանցում է տեղադրել դամբարանն ուսումնասիրող մադրիդյան Factum Arte digital-խումբը: Լուսանկարներում նա ճագեր է հայտնաբերել դամբարանի հյուսիսային մասի պատերին, որոնք ձևով հիշեցնում են քողարկված դռան ուրվագիծ: Ռիվզը վստահ է, որ այն տանում է դեպի Նեֆերտիտիի դամբարան: Մասնագետների կարծիքով, հնագետի ենթադրությունը զուրկ չէ պատմական ու գիտական հիմքից: Հենց Նեֆերտիտիի դամբարանի առկայությունը կարող է բացատրել Թութանհամոնի դամբարանի տարօրինակ չափերն ու հատակագիծը: Ըստ գիտնականի վարկածի, սկզբնական շրջանում դամբարանը պատկանել է հենց Նեֆերտիտիին, իսկ Թութանհամոնը, որը մահացել է 17 տարեկան հասակում, այնտեղ ավելի ուշ է տեղափոխվել: Նեֆերտիտին փարավոն Էխնաթոնի (կամ Ամենհոթեփ IV, մոտ մ.թ.ա. 1351—1334 թթ.) գլխավոր կինն էր, նրա կառավարման ժամանակաշրջանը նշանավորվել է արմատական կրոնական բարեփոխումներով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |