10% CashBack Քարֆուրում՝ Կոնվերս բանկից![]() 13 օգոստոսի 2015 - 19:12 AMT PanARMENIAN.Net - 2015-ի հուլիսից՝ դեկտեմբեր, ամեն ուրբաթ, Քարֆուր հիպերմարկետում Կոնվերս բանկի քարտապաններն իրենց կատարված բոլոր գնումների դիմաց 10% CashBack ստանալու հնարավորություն ունեն: Ակցիայի պայմաններով հիպերմարկետում վճարային քարտից գումարը գանձվում է գործարքի կատարման պահին ամբողջությամբ, սակայն հաջորդ ամիս դրա 10%-ը վերադարձվում է քարտապանին: CashBack ակցիաի մեկնարկից ի վեր՝ մարտի 13-ից, նշված ակցիան մեծ հետաքրքություն է առաջացրել Կոնվերս բանկի և Քարֆուր հիպերմարկետի հաճախորդների մոտ: «Ելնելով CashBack ակցիայի՝ «Թույլ տուր քեզ ավելին Կոնվերս բանկի հետ» կարգախոսից, Բանկը, շարունակելով իր քարտապանների համար նախատեսված անակնկալների շարքը, իր առջև առաջնային նպատակ է դնում խրախուսել անկանխիկ սպառումը և նոր հնարավորություններ ընձեռել իր հաճախորդներին»,- նշել է Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: CashBack ակցիան գործելու է Երևան մոլի՝ Քարֆուր հիպերմարկետում ամեն ուրբաթ՝ ներառյալ դեկտեմբերը, բացի այդ Կոնվերս բանկի քարտապաններին սպասվելու են հետաքրքիր անակնկալներ: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |