Չինաստանում տեխնածին աղետի զոհերի թիվը հասել է 55-ի14 օգոստոսի 2015 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս 13-ի գիշերը չինական արդյունաբերական նավահանգիստ Տյանձինում հնչած հզոր պայթյունի զոհերի թիվը հասել է 55-ի, հայտնում է Sina լրատվական պորտալը: «Արտակարգ պատահարի վայրում հայտնաբերվել է ևս 5 դի»,-ասվում է հաղորդագրության մեջ: Օգոստոսի 14-ի առավոտյան հայտնի դարձավ, որ փլատակների տակ փրկարարները հայտնաբերել են ողջ մնացած 19-ամյա հրշեջի: Մինչդեռ հրդեհները պայթյունի վայրում շարունակվում են: Քիմիական փորձագետների թիմը նմուշառում է կատարում դեպիք վայրից: Փրկարարներին հրահանգվել է պաշտպանիչ հանդերձանք կրել, ասվում է CNN-ի հաղորդագրության մեջ: Չինաստանի ժամանակով 23:30-ին (օգոստոսի 12-ին) 2 հզոր պայթյուն է որոտացել Ruihai International Logistics լոգիստիկ ընկերության պահեստում, որտեղ թունավոր նյութեր են պահվում: Պայթյունն այնպիսի հզորության է եղել, որ այն գրանցել է նույնիսկ տեղի սեյսմոլոգիական ծառայությունը: Հզորությունը հավասարազոր է եղել 3 և 21 տոննա տրոտիլի: Ավելի վաղ Սինհուա գործակալությունը հայտնել էր 50 զոհի և 701 տուժածի մասին, որից 71-ի վիճակը կրիտիկական է, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Տյանձին քաղաքում տեղի ունեցած ուժգին պայթյունների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում: Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված գործուն քայլերը թույլ կտան արագ վերացնել պայթյունների աղետալի հետևանքները»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: Աղետի պատճառը հայտնի չէ, ըստ ԶԼՄ-ների, խնդիրներ կարող էին լինել ընկերության անվտանգության համակարգում` ղեկավարությունն արդեն ձերբակալված է: Ըստ ԶԼՄ-ների, ևս մի քանի տասնյակ հրշեջ համարվում է անհայտ կորած: Բազում պայթյուններ են հնչել արդեն այն բանից հետո, երբ պատահարի վայր են ժամանել հրշեջ մեքենաները, ինչը նոր զոհերի պատճառ է դարձել: Ըստ CCTV հեռուստաալիքի, առնվազն մեկ շենք փլվել է, ևս մի քանի տասնյակ շինություն վնասվել է: Համալիրը շրջափակված է, երկաթուղային երթևեկությունը վթարի շրջանում դադարեցված է: Անվտանգության նկատառումներով փակվել են նաև ավտոլցակայանները: Մոտակայքում գտնվող ազգային գերհամակարգչային կենտրոնի աշխատակիցները որոշել են ձեռքով կասեցենլ աշխարհի ամենաարագ Tianhe-1A գերհամակարգչի աշխատանքը: Ըստ տեղեկատվության, հարյուրավոր ավտոմեքենաներ մոխրացել են: Լուրեր են շրջանառվում, որ պահեստում կային թունավոր քիմիական նյութեր, որոնք կարող են աղտոտել մթնոլորտը: China Dailly թերթը դիտարկման ծառայության վրա հղումով հայտնել է, որ օդի աղտոտման մակարդակն աղետի շրջանում վերջին 24 ժամում կտրուկ բարձրացել է: Այնուամենայնիվ Տյանձինի տեղական իշխանությունները դեռ օդի աղտոտման տագնապ չեն հայտարարել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |