Այրում-Ջիլիզա սահմանային հսկիչ կետ կկառուցվի![]() 14 օգոստոսի 2015 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մինչև 2017-ը կունենա նոր՝ «Այրում-Ջիլիզա» վերազինված սահմանային հսկիչ կետ: Այս մասին տեղեկացնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հողամաս և շենք-շինություն ձեռքբերելու նպատակով պետբյուջեի պահեստային ֆոնդից 16 մլն 800 հազար դրամ հատկացնել՝ սահմանային հսկիչ նոր կետը կառուցելու համար: Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապաստասխան սահմանային բուսասանիտարական վերահսկողության նոր կետը հագեցած կլինի վարակազերծման ժամանակակից համակարգերով, որը կներառի նաև անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատորիա: Այն կկառուցվի ռուսական դրամաշնորհի միջոցներով: «ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» 2015 թվականի մայիսի 21-ի համաձայնագրով և ՀՀ ԵԱՏՄ անդամակցության Ճանապարհային քարտեզով է նախատեսված սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական միջոցառումներ իրականացնել: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |