Եվրահանձնակատար. Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենախորն է Երկրորդ համաշխարհայինից հետո14 օգոստոսի 2015 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: Այս մասին լրագրողներին է հայտարարել Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության գծով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը: «Այսօր աշխարհում փախստականների հետ կապված ամենախորը ճգնաժամն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից ի վեր: Եվրոպան փորձում է ընդունել մարդկանց հոսքը, որոնք ապաստան են փնտրում մեր սահմաններում»,-ասել է նա: Եվրահանձնակատարը նշել է, որ ինչպես և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, նա մտահոգված է միգրանտների հետ կապված իրավիճակով ԵՄ անդամ երկրներում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նա նշել է, որ ընթացիկ տարվա հուլիսին Հունաստան է ժամանել մոտ 50 հազար ներգաղթյալ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը ընդամենը 6 հազար էր: Հունգարիան, իր հերթին, հուլիսին ընդունել է 35 հազար մարդ: Եվրահանձնակատարը նշել է, որ «միգրացիայի հետ կապված խնդիրների լուծումն, առաջին հերթին ԵՄ անդամ երկրների ինքնիշխան պատասխանատվության տակ է»: Ապօրինի ներգաղթյալների քանակը Եվրոպայում տարբեր գնահատականներով 5-7 միլիոնի է հասնում: Ապօրինի միգրանտների հիմնական հոսքն ընդունում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան: Այդ երկրներից յուրաքանչյուրում 1-1,5 մլն ապօրինի ներգաղթյալ կա, ամեն տարի նրանց թիվն աճում է մոտ 100 հազարով: Հարավային Եվրոպա եկող ներգաղթյալների հիմնական հոսքը Սիրիայից է` 70 տոկոս: Մյուսներն Աֆղանստանից են և աֆրիկյան երկրներից: Ամենավտանգավոր ճանապարհն անցնում է ծովով: Մարդիկ ճանապարհ են ընկնում նույնիսկ ռետինե նավակներով` վտանգելով իրենց կյանքը: Միայն Իտալիա այս տարվա ընթացքում ծովով, ըստ ՄԱԿ տվյալների, փորձել է մուտք գործել 90 հազար ներգաղթյալ: Նրանցից 2 000-ը ջրահեղձ է եղել: Ֆրանսիայում փախստականներն ամեն գիշեր գրոհում են Լա Մանշի տակով անցնոցղ թունելը: Գերմանիայի Ռեյդգեն ավանում, օրինակ, ներգաղթյալներն այնքան շատ են, որ բնիկները փոքրամասնություն են դարձել: Գրեթե նույն վիճակն է բավարական Մյունխենում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |