Թուրքիայում հայ պատգամավորը կոչ է արել բացահայտել «Արմեն» որբանոցի վրա հարձակման մեղավորներին![]() 15 օգոստոսի 2015 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության՝ Ստամբուլից ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանն «Արմեն» որբանոց- ճամբարում հերթապահողների վրա իրականացված հարձակման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, նա կոչ է արել առանց ժամանակ կորցնելու բացահայտել մեղավորներին։ «Արմեն ճամբար»-ը, որը կառուցվել է հայ որբերի աշխատանքով, թուրքական պետության որոշումով փակվել է 1983-ին: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին. նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել վերանորոգել որբանոցը, այդ պատճառով այն գտնվում է անմխիթար վիճակում: «Ոչ միայն Թուրքիայում ապրող հայերի, այլև բոլոր ժողովրդավարական ուժերի համար խորհրդանիշ դարձած «Արմեն» ճամբարը չքանդելու համար հերթապահող կամավորների վրա իրականացված հարձակումից հետո 3 մարդ հիվանդանոց է տեղափոխվել»,- գրել է նա, հայտնում է Tert.am-ը։ Դողանը հիշեցրել է, որ ընտրություններից առաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խոստացել էր լուծել խնդիրը։ «Մեղավորին կամ մեղավորներին գտնելը և մնացած պատասխանատվությունը իշխանության ուսերին է։ Հարձակվողներին գտնելն ու տեղի ունեցածը բացահայտելը կկանխի ապագայում նման դեպքերի կրկնությունը։ Հրանտ Դինքի և այլ հայ որբերի կողմից կառուցված, հանրության համար այդքան կարևոր համարվող «Արմեն» ճամբարը, առանց ժամանակ կորցնելու, պետք է հանձնվի իրական տերերին»,-գրել է հայ պատգամավորը։ Օգոստոսի 14-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում «Արմեն» որբանոց- ճամբարը չքանդելու համար իրականացվող հերթապահության 100-րդ օրն այն հսկողները հարձակման են ենթարկվել: Ճամբարի վրա հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ: Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցին պատկանող տարածքի հետ կապված դիմում է ներկայացրել Եվրոպայի խորհուրդ և Եվրախորհրդարան: Իրավապաշտպան կազմակերպության անդամները նշել են՝ չնայած տրված խոստումներին՝ «Քամփ Արմեն» հայկական որբանոցին կից «Արմեն ճամբար» ամառային որբանոցը դեռևս չի վերադարձվել Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին: Թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինն տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհուրդ և Եվրախորհրդարան ուղարկված դիմումների մեջ նշվել է, որ ոչ մահմեդական համայնքին պատկանող սեփականության հափշտակմամբ Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների և Լոզանի համաձայնագրերը: 5.552 հազար քմ տարածք ունեցող որբանոցը 1961-ին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամը: Մանկատան հողատարածքի սեփականատեր Սեիթ Դուրմազի երեխաներից մեկը հետագայում հաջողացրել է որբանոցից 600 քմ տարածք գնել: 1974-ին այդ տարածքը գնած կապալառուի կողմից բացված դատական գործընթացի արդյունքում նա կարողացել է զարտուղի ճանապարհով ճամբարի տարածքը կցել իր կողմից գնված 600 քմ -ին: 1977-ին փոքրամասնությունների հիմնադրամների մասին ընդունված նոր օրենքով հայ որբերի ճամբարը բռնագրավվել է:Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Որոշ ժամանակ անց որոշումը ժամանակավորապես կասեցվել է: Թուրքիայում 2011-ին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` 79 տարի բռնագրավված անշարժ գույքը վերադարձնելու մասին, սակայն, «Արմեն ճամբար» ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքի ցուցակում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |