Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ռիգայի մրցաշարի 2-րդ տեղում

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ռիգայի մրցաշարի 2-րդ տեղում

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Ռիգայում կայացած շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տեղն է գրավել: 9 տուրի արդյունքներով նա վաստակել է 7.5 միավոր ու միայն անձնական վարկանիշի ցուցանիշով (2612) զիջել մրցաշարի հաղթող, Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովին, ով նույնպես 7.5 միավոր է վաստակել (2702):

20 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարին մասնակցել են 36 երկրների 150 շախմատիստ, որոնցից 34-ը գրոսմայստերներ են:

Մրցաշարի երրորդ տեղն է գրավել Ռինատ Ջումաբաևը (Ղազախստան):

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը 6,5 միավորով գրավել է 5-րդ տեղը:

Ռոբերտ Հովհաննիսյանը (ծն. 1991) Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության հաղթող է, Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամ, 2011-ի աշխարհի թիմային առաջնության ոսկե մեդալակիր։ Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (2011):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---