Ռ. Քոչարյանն ու Ռ. Սիմոնսը գոհունակություն են հայտնել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մակարդակի առումով

PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին, հայտնում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Քննարկվել են Հայաստանի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ծրագրերին: Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստան-ՆԱՏՕ գործակցության արդյունավետ ընթացքից` նշելով, որ աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան: Հայաստանի նախագահը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---