20 երկիր համաձայն է օգտագործել ինտերնետը բացառապես խաղաղ նպատակով17 օգոստոսի 2015 - 15:45 AMT PanARMENIAN.Net - 20 պետության ներկայացուցիչներ ստորագրել են կիբերտարածքում սեփական գործունեությունը սահմանափակելու և կիբերտարածքը բացառապես խաղաղ նպատակներով օգտագործելու վերաբերյալ համաձայնագրի տեքստը: Այդ է վկայում ՄԱԿ միջազգային տեղեկատվական անվտանգության գծով փորձագետների խմբի զեկույցը, որին անդամակցում է 20 երկիր, այդ թվում` Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Իսրայելը: Խումբը հավաքվում է արդեն երրորդ անգամ, սակայն միայն այժմ է հաջողվել երկար սպասված բեկման հասնել. զեկույցում, որն արդեն ներկայացվել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, պետություններն առաջին անգամ համաձայնվել են սահմանափակել իրենց գործողությունները կիբերտարածքում: Ընդ որում ինչպես ԱՄՆ, այնպես էլ Ռուսաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց երկրներn արդեն մի քանի տարի է խոսում են նման փաստաթղթի անհրաժեշտության մասին: Զեկույցում մասնավորապես ասվում է, որ անթույլատրելի են կիբերհարձակումները կրիտիկական կարևորության ենթակառուցվածքների վրա և այսպես կոչված «էջանշանները» սարքավորումներում, որոնք թույլ են տալիս հետևել դրանցից օգտվողներին: Սակայն փաստաթղթում նշված բոլոր միջոցները խորհրդատվական բնույթի են: Տեքստում չի ընդգրկվել ԱՄՆ առաջարկը միջազգային իրավունքի նորմերը կիբերտարածքի վրա տարածելու մասին: Մի շարք երկրներ դեմ եղան այս առաջարկին` բացատրելով դա նրանով, որ այդ քայլը կհանգեցնի ԱՄՆ գերիշխանությանը կիբերտարածքում: Չընդունվեց նաև ԱՄՆ առաջարկը ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածի վրա հղումը փաստաթղթում ներառելու վերաբերյալ, որտեղ ասվում է ուժային միջոցներով կիբերհարձակումներին պատասխանելու հնարավորության մասին: Հետագայում փաստաթղթի տեքստը կթարգմանվի կազմակերպության հիմնական լեզուներով և կհրապարակվի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |