Վարչապետը Չինաստանում կքննարկի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը18 օգոստոսի 2015 - 12:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախատեսում է այցելել Չինաստան: Այս մասին Աբրահամյանը տեղեկացրել է Ծաղկաձորում «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը: Կառավարության ղեկավարը հայտնել է, որ այցի ընթացքում իր չին գործընկերոջ հետ կքննարկի նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրում Չինաստանի ներգրավվածության հարցը: Սեպտեմբերի վերջին նախատեսվում է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի այցը Չինաստան: Հայաստանը չինական կողմից առաջարկներ է ստացել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վերաբերյալ: Կան առաջարկություններ չինական մի քանի կազմակերպություններից, բայց հայկական կողմը ներկայումս նախապատվությունը տալիս է առաջարկություններից երկուսին, որոնք առաջիկայում կմանրամասնվեն, հայտնել է Բեգլարյանը: Բեգլարյանը օգոստոսի 18-ին անդրադառնալով երկաթգծի կառուցման հարցին, նշել է, որչինական կողմի համար ճանապարհը շատ կարևոր է, և Չինաստանի նախագահը այդ ճանապարհի համար գումարներ է հատկացրել, գրում է Tert.am-ը: Հայաստանի հարավային երկաթուղու ծրագիրը օգոստոսի 6-ին քննարկվել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպմանը: Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև ծրագրի իրագործման հեռանկարների շուրջ: Բեգլարյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Տոկիո կատարելիք այցի ժամանակ հանդիպել Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչներին և քննարկել տրանսպորտի և կապի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հայաստանի համար երկաթգծի շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի: Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի 6 տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է $3.5 մլրդ: 2013-ին Իրանն իրազեկել է ՀՀ իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: 2015-ի հունիսին CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակցելու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |