Google Maps-ը կհուշի որտեղ տեղադրել արևային պանելները![]() 18 օգոստոսի 2015 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հատուկ Google Maps քարտեզագրական ծառայության համար մշակվել է Project Sunroof նոր գործառույթը, որը թույլ կտա գնահատել պոտենցիալ օգուտները, որ կարելի է ստանալ արևային էներգիան կուտակելու նպատակով տների տանիքներում պանելներ տեղադրելու դեպքում: Հաշվի են առնվում տեղանքի մի շարք բնութագրեր, ինչպես նաև Google Maps-ի որոշ այլ գործառույթներ: Հաշվարկելու համար էներգիայի քանակը, որը կարելի է ստանալ մեկ տարում այս կամ այն կոնկրետ տանիքից, ավտոմատ կերպով ստեղծվում է շենքի 3D-մոդելը, գնահատվում է այն տարածքի մակերեսը, որը պիտանի է արևային մարտկոցների մոնտաժման համար, ինչպես նաև կողմնորոշումը Արեգակի համեմատ: Ծրագիրն ավտոմատ կերպով հաշվի է առնում հարևան շինությունների ստվերների տեղաշարժը, Արեգակի բարձրությունը, արևային և ամպամած օրերի քանակը տվյալ վայրում, միջին տարեկան ջերմաստիճանը: Նախագծի հեղինակները վստահ են, որ անցումը էկոլոգիապես մաքուր էներգիայի վերականգնվող աղբյուրին շահավետ կլինի հսկայական թվով մարդկանց համար և նրանց պետք է ուղղակի դրդել դրան` պատկերավոր կերպով ներկայացնելով այդ քայլի առավելությունները: Եվ եթե Project Sunroof-ի օգտատերը համոզվի դրանում և որոշի արևային մարտկոցներ տեղադրել, համակարգը նրան կտրամադրի համապատասխան ընկերությունների ցանկը, որոնք առաջարկում են նման ծառայություն, գների հետ միասին: Ծառայությունը դեռևս գործում է միայն Սան Ֆրանցիսկոյում, Բոստոնում և Ֆրեզնոյում, սակայն առաջիկայում այն խոստանում են տարածել ԱՄՆ ամբողջ տարածքի վրա: 2015-ի մայիսին Գորիսի «Դիանա» հյուրանոցում գործարկվեց Հայաստանում ամենախոշոր վակուումային արևային ջրատաքացուցիչը: 1900 վակուումային խողովակից բաղկացած այս համակարգը ապահովում է տաք ջուր 180 խորանարդ մետր լողավազանի և 40 հյուրանոցային սենյակների համար: Արևային էներգետիկան հսկայական ներուժ ունի Հայաստանում՝ պայմանավորված մեր երկրի բնակլիմայական պայմաններով, իսկ հանածո էներգառեսուրսների բացակայության և ներկրումից կախվածության հանգամանքը արևային էներգետիկան դարձնում է ռազմավարական, ազգային անվտանգության հետ կապված խնդիր: Այդ ոլորտում ամենաշահեկան ներդրումը արևային ջրատաքացման տեխնոլոգիաներն են, որոնք ապահովում են ամենաարագ հետգնում: Արևային ջրատաքացուցիչները աշխատում են ողջ տարվա ընթացքում՝ անկախ օդի ջերմաստիճանից, միայն թե երկնքում տեսանելի լինի արևը: Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |