Google-ը և TP-LINK-ը ներկայացրել են «խելացի» Wi-Fi ռոութեր![]() 19 օգոստոսի 2015 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Google ընկերությունը և չինական TP-LINK-ը մշակել են և ներկայացրել OnHubտնային օգտագործման համար նախատեսված «խելացի» Wi-Fi ռոութերը: Google-ի ներկայացուցիչները դիտարկում են OnHub-ը որպես տնային պայմաններում օգտագործման համար պատրաստի սարք «առանց լարերի և մշտապես թարթող ինդիկատորների»: Երթուղիչի կարգաբերումների կառավարումն իրականացվում է բջջային հավելվածի միջոցով, որն, այդ թվում, թույլ է տալիս նաև կանոնավորել անլար ցանցին միացած յուրաքանչյուր սարքի թողունկությունն ու առաջնայնությունը: OnHub-ը ինքնուրույն կտեղադրի անհրաժեշտ թարմացումները: Ինչպես խոստանում են Google-ի ներկայացուցիչները, թարմացումների շնորհիվ ապագայում ռոութերը կաջակցի ցանկացած անլար սարքի միացմանը ցանցին, նույնիսկ Bluetooth-ով: Երթուղիչում տեղադրված է 6 անտենա 2,4 ԳՀց հաճախականության կապի համար և 6 անտենա 5 ԳՀց հաճախականության համար: Նախնական պատվերը մատչելի է ԱՄՆ 199,99 դոլարով (մոտ 95.000 դրամ ընթացիկ փոխարժեքով): Սարքը վաճառքում կհայտնվի մի քանի շաբաթվա ընթացքում: TP-LINK համակարգչային և հեռահաղորդակցային սարքավորումների արտադրող է: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Չինաստանում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |