Թուրքիայի հյուրանոցները հրաժարվել են ամրագրումից սրված իրավիճակի պատճառով![]() 19 օգոստոսի 2015 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զբոսաշրջային քաղաքներում գտնվող հյուրանոցները հրաժարվել են ամրագրումից, գրել է թուրքական Milliyet-ը Թուրքիայի Զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիայի վրա հղումով: Ամրագրումից հրաժարվելու պատճառը անկայուն քաղաքական իրավիճակն է երկրում, գրում է Trend.az-ը: Ավելի վաղ Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը հայտնել էր, որ 2015- երկրորդ եռամսյակում Թուրքիայի եկամուտները զբոսաշրջությունից կտրուկ նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Թուրքիայի եկամուտները կրճատվել են 13,8 տոկսով` կազմելով 7,733 մլրդ դոլար: 2014-ին Թուրքիայի եկամուտները զբոսաշրջությունից կազմել էին 34, 305 մլրդ դոլար, ինչը 6,2 տոկոսով ավելի էր, քան 2013-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ: Հուլիսի 29-ին պայթեցվեց Քիրկուկ-Յումուրթալիկ նավթամուղը, որով Թուրքիա էր առաքվում իրաքյան նավթը: Պայթեցվել է նաև Իրան-Թուրքիա գազամուղը, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում: Քուրդ գրոհայինները հարձակումներ են իրականացրել ոստիկանության բաժանմունքների վրա Էրզրումում, Մուշում, Վանում: Կան զոհեր: Ամեն օր բախումներ են լինում թուրք ոստիկանների և քուրդ զինյալների միջև: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |