ԵՀ-ն 30 մլն եվրո կհատկացնի Աթենքին միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար![]() 19 օգոստոսի 2015 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը ստացել է Հունաստանից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը միգրացիայի և ներքին անվտանգության հիմնադրամի շրջանակում 30 մլն եվրո փոխանցելու համար: Առաջին մասնաբաժինը կհատկացվի առաջիկա օրերին, հայտնել է ԵՀ մամուլի քարտուղար Քրիստիան Վիգանդը: «Խոսելով Հունաստանի և ներգաղթյալների մասին` կցանկանայի հավելել, որ Եվրահանձնաժողովը ստացել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը վճարումների համար: Դա շատ շուտ կարվի: Ես նկատի ունեմ 30 մլն եվրոյի ֆինանսավորումը: Ակնկալվում է, որ առաջին փոխանցումը շատ արագ կարվի»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության գծով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտնեց, որ ԵՀ-ն ու Հունաստանի իշխանությունները համաձայնեցրել են գործողությունների պլանը, որը կոչված է լուծելու խնդիրները, որ առաջացել են Հունաստանում ներգաղթյալների աննախադեպ հոսքի պատճառով: Եվրահանձնաժողովը դիտարկում է նաև արագացված կարգով Հունաստանի հարցումն ուսումնասիրելու հնարավորությունը, որով Աթենքին նախատեսվում է 2,74 մլն եվրո հատկացնել Էգեյան ծովի կղզիներ ժամանող ներգաղթյալներին օգնելու համար: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: «Այսօր աշխարհում փախստականների հետ կապված ամենախորը ճգնաժամն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից ի վեր: Եվրոպան փորձում է ընդունել մարդկանց հոսքը, որոնք ապաստան են փնտրում մեր սահմաններում»,-ասել է նա: Եվրահանձնակատարը նշել է, որ ինչպես և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, նա մտահոգված է միգրանտների հետ կապված իրավիճակով ԵՄ անդամ երկրներում: Ընթացիկ տարվա հուլիսին Հունաստան է ժամանել մոտ 50 հազար ներգաղթյալ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը ընդամենը 6 հազար էր: Ապօրինի ներգաղթյալների քանակը Եվրոպայում տարբեր գնահատականներով 5-7 միլիոնի է հասնում: Ապօրինի միգրանտների հիմնական հոսքն ընդունում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան: Այդ երկրներից յուրաքանչյուրում 1-1,5 մլն ապօրինի ներգաղթյալ կա, ամեն տարի նրանց թիվն աճում է մոտ 100 հազարով: Հարավային Եվրոպա եկող ներգաղթյալների հիմնական հոսքը Սիրիայից է` 70 տոկոս: Մյուսներն Աֆղանստանից են և աֆրիկյան երկրներից: Ամենավտանգավոր ճանապարհն անցնում է ծովով: Մարդիկ ճանապարհ են ընկնում նույնիսկ ռետինե նավակներով` վտանգելով իրենց կյանքը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |