Կրակոցներ Ստամբուլում, բախումներ և ձերբակալություններ Դիարբեքիրում![]() 19 օգոստոսի 2015 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին կրակոցներ են հնչել Ստամբուլում` Դոլմաբախչե պալատի մոտ, հայտնում է Hurriyet-ը: Ըստ պարբերականի, պատահարի վայր են ժամանել «շտապ օգնության» մեքենաներ, երթևեկությունը հարակից փողոցներում դադարեցվել է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալվել է 2 զինված անձ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 2007 թ-ից Դոլմաբախչե պալատի հակառակ կողմում է գտնվում Թուրքիայի վարչապետի պաշտոնական նստավայրը: Պալատում անցկացվում են պետական արարողակարգային միջոցառումներ: Ըստ ականատեսների, երկու անհայտները հարձակվել են պալատի պահակակետի վրա: Սկզբում նրանք նռնակ են պայթեցրել, հետո կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկաններից մեկը վիրավորվել է: Դիարբեքիրի Սուր և Սիլվան շրջաններում իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են շրջանների համաքաղաքապետերը: Ինչպես տեղեկացնում է «Ակոս»-ը, կան բազմաթիվ այլ ձերբակալվածներ։ Ձերբակալվածների թվում են Սուրի համաքաղաքապետեր Սեյիդ Նարինն ու Ֆաթմա Շըք Բարութը, Սիլվանի համաքաղաքապետեր Յուքսել Բոդաքչըն և Մելիքշահ Թեքեն, հայտնում է Tert.am-ը: Դիարբեքիրի Հանի շրջանում՝ Դիարբեքիր-Բինգյոլ ճանապարհին, քուրդ զինյալների և թուրք զինվորականների միջև բախումների հետևանքով երկու զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավոր է: Օգոստոսի 18-ին Դիարբեքիր գավառի Սիլվան շրջանում, որտեղ պարետային ժամ է գործում, ՔԱԿ դեմ գործողություններին մասնակցում է մոտ 700 ոստիկան և զինվորական: Գիշերային բախումների արդյունքում կա մեկ զոհ և գերեվարված վիրավոր գրոհային: Որոշ թաղամասերում գրոհայինները բարիկադներ են կառուցել: Լիջեում տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել էր 3 թուրք զինվոր: Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |