Բուլղարիայի հայ համայնքը, որպես օրենք, իրեն դրսեւորում է լավագույն կողմից

PanARMENIAN.Net - Բուլղարիայի հայ համայնքը մոտ 10 հազար մարդուց է բաղկացած: Նրանք բոլորը Բուլղարիայի քաղաքացիներ են հանդիսանում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտարարել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ստեֆան Դիմիտրովը: Նրա խոսքերով, դա 2001 թվականին կատարված վերջին մարդահամարի տվյալներն են: Ստեֆան Դիմիտրովը նաեւ նշել է, որ դեռ նույնքան հայեր` Հայաստանի քաղաքացիներ, որ մշտապես բնակվում են Բուլղարիայում, զբաղվում են, գլխավոր առմամբ, փոքր եւ միջին բիզնեսով: «Բոլոր մեծ քաղաքներում, որտեղ հայեր են ապրում, կան եկեղեցիներ. ամբողջ Բուլղարիայում, իմ տվյալներով, դրանք 27-ն են: Մեր եկեղեցիների միջեւ տարաձայնություններ չկան: Հայկական եկեղեցիներին կից գործում են հայկական դպրոցներ: Բացի այդ, մեծ քաղաքներում, ինչպիսիք են Պլովդիվը, Սոֆիան, Բուրգասը, Վարնան, կան հայ լեզվի ուսումնասիրության դպրոցներ, իսկ Սոֆիայի համալսարանում գործում է հայոց լեզվի ամբիոն: Ուրախ եմ նշել, որ Բուլղարիայի հայ համայնքը հնարավորություն ունի, որպես օրենք, իրեն դրսեւորել լավագույն կողմից»,- ընդգծել է դեսպանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
    Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
    ---