Էրդողանն ընդգծել է, որ Ցեղասպանության վերաբերյալ օրենքի ընդունմամբ Ֆրանսիայի համար շատ բան կփոխվի13 հոկտեմբերի 2006 - 18:14 AMT PanARMENIAN.Net - «Հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի կողմից կատարված սխալ քայլը շատ բան կփոխի այդ երկրի համար, սակայն ոչ Թուրքիայի համար»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը` մեկնաբանելով Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հերքման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի ընդունումը: «Պատմական սուտը օրենք դարձնելու Ֆրանսիայի փորձը լուրջ մարտահրավեր է ԵՄ սկզբունքներին: Դրանք հիմնվում են խոսքի ազատության Կոպենհագենի չափանիշերի վրա: Երբ գիտնականները ասում են. «դա հակասում է գիտական եւ պատմական իրականությանը», ապա նրանց հայտարարությունները ընդունվում են` որպես հանցագործություն: Հապա, ո՞րտեղ է խոսքի ազատությունը: Ինչպե՞ս կարող է Ֆրանսիան լինել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եղած խնդրի մի մաս»,- նշել է Թուրքիայի վարչապետը: Նա նաեւ ընդգծել է, որ միջազգային քաղաքականությունը չի կարող հիմնվել գիտական եւ պատմական փաստաթղթերի վրա: Էրդողանը նաեւ ասել է, որ Ֆրանսիան պետք է ուշադրություն դարձնի այն բանի վրա` ինչ կատարվել է Ալժիրում 1954 թվականի մարտի 1-ի եւ 1962 թվականի մարտի 19 միջեւ ընկած ժամանակահատվածում, հայտնում է Turkishpress-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |