ԱՄՆ Պետդեպը դեմ է Իրանի հետ ՄԱԳԱՏԷ-ի համաձայնությանը![]() 21 օգոստոսի 2015 - 10:26 AMT PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ն (Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը) չպետք է թույլ տա Իրանին ինքնուրույն տեսչական ստուգումներ անցկացնել Փարչինի իր միջուկային օբյեկտում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է Times of Israel-ը: «ՄԱԳԱՏԷ-ն այդպես չի վարում իր գործերը: ԱՄՆ վարչակազմի միջուկային փորձագետները վստահ են, որ գործակալությունը մտադիր է հետաքննել Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական ասպեկտները, որոնք եղել են նախկինում»,-ասել է նա: Այսպես է Քիրբին արձագանքել ՄԱԳԱՏԷ-ի և Թեհրանի միջև գաղտնի պայմանագրի մասին հաղորդագրությանը, որ հրապարակել էր Associated Press-ը, գրում է Գազետա.ռու-ն: «Գործողություններն անցկացվելու են Իրանի սարքավորումների օգտագործմամբ, որոնք համապատասխանում են գործակալության տեխնիկական պահանջներին»,- ասվում է փաստաթղթում։Ըստ համաձայնագրի, իրանական կողմը պետք է լուսանկարներ և տեսանյութեր տրամադրի ՄԱԳԱՏԷ-ին, ինչպես նաև իրանցի փորձագետների վերցրած նմուշները: Միևնույն ժամանակ նյութերի փոխանցման ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն «ուշադրություն կդարձնի Իրանի ռազմական մտահոգությունների վրա», հայտնում է Ինտերֆաքսը: Ինչպես նշում է գործակալությունը, ՄԱԳԱՏԷ-ին հանձնարարված է նաև հետևել Փարչինի օբյեկտում աշխատող անձնակազմին: Հուլիսի 14-ին Վիեննայում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից բացի, Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն ստորագրեցին «ճանապարհային քարտեզ»` պարզաբանելու համար Իրանի միջուկային ծրագրին վերաբերող չլուծված հարցերը: Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Ճանապարհային քարտեզի» առանցքային կետը Փարչինի միջուկային օբեյկտ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ազատ մուտքի հարցն է: Գործակալության միջազգային փորձագետները կասկածում են, որ նախկինում այնտեղ ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Իրանը դա կտրականապես հերքում է, սակայն մինչ օրս թույլ չի տվել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին այցելել Փարչին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |