Ավտովթար Վրաստանում. Զոհվել է ՀՀ 4 քաղաքացի

Ավտովթար Վրաստանում. Զոհվել է ՀՀ 4 քաղաքացի

PanARMENIAN.Net - Քութայիսին շրջանցող արագ ավտոճանապարհին, Սամտրեդիայի շրջանի Բաշ գյուղի շրջակայքում, օգոստոսի 20-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, ճակատ ճակատի իրար են բախվել «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենա, որոնցից մեկում եղել են ՀՀ քաղաքացիներ, մյուսում՝ Վրաստանի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքյան էջը:

Իմերեթիայի տարածաշրջանի փրկարարական ծառայության ղեկավար Վլադիմիր Ջղամաձեի տրամադրած տեղեկատվության համաձայն, ավտովթարի արդյունքում տեղում զոհվել են ՀՀ քաղաքացիներ Ա. Հարությունյանը (1958 թ.ծ.), Լ. Ներսիսյանը (1975 թ.ծ.) և Մ. Ներսիսյանը (1957 թ.ծ.): Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է ՀՀ քաղաքացի, 2000 թվի ծնված Հ.Բաղդասարյանը: Տեղում զոհվել է նաև վրացական մեքենայի վարորդը:

ՀՀ քաղաքացիներ Ռուզաննա Հարությունյանը և Մարգարիտա Մարգարյանը, ինչպես նաև երկու ուղևոր վրացական մեքենայից տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածների վիճակը գնահատվում է ծանր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---