Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը լայ արձագանք է ստացել միջազգային ԶԼՄ-ներում13 հոկտեմբերի 2006 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ նախատեսող օրինագծի` Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվելու փաստին լայնորեն արձագանքել է միջազգային մամուլը: «Նյու Յորք Թայմս»-ը գրում է, որ Շիրակի կառավարությունը, որը դեմ է օրինագծին, Թուրքիայի հետ երկխոսության ցանկություն է հայտնել` նշելով, որ օրինագիծն «անտեղի է ու ոչ անհրաժեշտ»: «Մենք ցանկանում ենք երկխոսություն վարել Թուրքիայի հետ, ինչպես նաեւ ուժեղացնել այդ երկրի հետ մեզ կապող բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը», - Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունն է փոխանցում թերթը: «Վաշինգտոն Փոստ»-ը, իր հերթին գրում է, որ «Թուրքիայի ու Եվրոպայի բարդ հարաբերությունները երկու մայրաքաղաքներում ներկայացան»: «Թուրքիայի լավագույն գրողը Ստոկհոլմում պարգեւատրվեց գրականության բնագավառում Նոբելյան մրցանակով, իսկ ֆրանսիացի պատգամավորներն օրինագիծ ընդունեցին, որով հանցագործություն է դառնում Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժխտումը: «Գարդիան»-ը գրում է, որ Աթաթուրքը, որի որդեգրյալ դուստրերից մեկը տարհանվածների փրկված աղջնակներից մեկն էր, հրապարակավ չընդունեց ճշմարտությունը` «թերեւս ամոթից, թե ինչ էին արել իր եղբայր զինակիցները, երբ ինքը բրիտանական ուժերի դեմ կռվում էր Գալիփոլիում», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ. Մերձբալթյան երկրները ձգտում են Հայաստանին «պոկել» Ռուսաստանից Պաշտոնյան ասել է, որ այդ երկրները ծայրահեղ ապակառուցողական գիծ են որդեգրել Հարավային Կովկասում «Ոսկե ծիրանի» տնօրեն․ Սփեյսին ՀՀ է հրավիրվել բացառապես իր մասնագիտական որակների համար Սփեյսիի հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին, մուտքն ազատ է ՀՀ վարչապետն ու ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են կապերի խորացումը տարբեր ոլորտներում Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ԱԽ քարտուղար. Նոր ատոմակայանի կառուցման հարցը մտել է առարկայական փուլ, գնդակն ԱՄՆ դաշտում է Նա նշել է, որ մեկից կախվածությունը պետք է փոխարինել շատերից կախվածության |