Բաղրամյանի աղբամանները վնասելու դեպքով քրգործը կարճվել է. Պատճառը հանցակազմի բացակայությունն է![]() 21 օգոստոսի 2015 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կարճվել է «Սանիտեկ» ՍՊԸ-ի գույքը առանձնապես խոշոր չափերով վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը` հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը գրավոր հաղորդում էր ներկայացրել առ այն, որ 2015-ի հունիսի 23-ին անհայտ անձը կամ անձինք տարհանել և Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա են տեղափոխել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներում տեղադրված, «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին պատկանող մոտ 40 աղբաման՝ այդպիսով ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Քննությամբ պարզվել է, որ աղբամանները վնասվել են մասամբ և ընկերությանը պատճառված վնասը կազմել է 25.400 դրամ։ «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ընկերությունն այլևս որեւէ բողոք-պահանջ չունի։ Նախաքննության արդյունքներով՝ քննիչը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործի վարույթը։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարներին աղբամանները ծառայում էին որպես ոստիկաններից պաշտպանվելու բարիկադներ: ![]() #ElectricYerevan «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |