Ամեն շաբաթ Թուրքիան «սեւ ցուցակում» կգրանցի հերթական ֆրանսիական ընկերությունը

PanARMENIAN.Net - Սպառողների թուրքական միությունը սահմանափակ բոյկոտ է հայտարարել է ֆրանսիական ապրանքներին` Ֆրանսիայում Սոցիալիստական կուսակցության առաջարկած Հայոց ցեղասպանության վերաբեյալ օրենքի ընդունման կապակցությամբ: Թուրք սպառողների իրավունքները պաշտպանող եւ խնդիրները ուսումնասիրող ոչ կառավարական կազմակերպությունը հայտնել է, որ բոյկոտը առաջին հերթին կվնասի ֆրանսիական Total նավթային ընկերությանը: Միության ներկայացուցիչները նաեւ հայտնել են, որ օրենքի ընդունման դեպքում, կազմակերպությունն ամեն շաբաթ «սեւ ցուցակում» կգրանցի եւս հերթական ֆրանսիական ընկերությունը:



«Այսօրվանից սկսած, յուրաքանչյուր շաբաթ մենք այդ ցուցակում կընդգրկենք բոյկոտի ենթարկվող հերթական ֆրանսիական ընկերությունը: Մենք Ֆրանսիային կբացատրենք մեր վերաբերմունքը հասկանալի լեզվով»,- հայտարարել է միության նախագահ Բալենտ Դենիզը: Բոյկոտը կձգվի մինչեւ այդ օրենքը վերացվի կամ չընդունվի, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---