Արժեզրկման ենթակա 10 արժույթ ըստ Bloomberg-ի. Դրամը ևս ռիսկային գոտում է21 օգոստոսի 2015 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Ըստ Bloomberg-ի, ղազախստանյան տենգեի արժեզրկումից հետո կարելի է ակնկալել ևս 10 ազգային արժույթի փոխարժեքի անկում: Փորձագետները նշում են, որ նման զարգացումներ կարող են լինել մի շարք ասիական, աֆրիկյան և հետխորհրդային երկրներում: Փորձագետները տենգեի անկման պատճառ են համարում Չինաստանի Ժողովրդական բանկի յուանը թուլացնելու վերաբերյալ որոշումը, ինչը դժվարին կացության մեջ դրեց այն երկրներին, որոնք ստիպված են մրցակցել Չինաստանի հետ արտահանման շուկաներում: Ըստ Bloomberg-ի, այս որոշումը հավելյալ խնդիրներ առաջացրեց զարգացող շուկաներում: Իսկ հետխորհրդային երկրները լրացուցիչ խնդիր ստացան` ռուբլու նվազող փոխարժեքը նրանց դիրքերն անշահեկան է դարձնում Ռուսաստանի հետ առևտրում: Ըստ շվեդական SEB ֆինանսական խմբի տվյալների, թուրքմենական մանաթի արժեքը կարող է նվազել 20 տոկոսով առաջիկա կես տարում: Դա կանդրադառնա Տաջիկստանի արժույթի վրա, որին բաժին է ընկնում Ղազախստանի հետ առևտրի 11 տոկոսը: Արդյունքում սոմոնին կարող է արժեզրկվել է 10-20 տոկոսով: Ղազախական արժույթի հետ սերտ կապի պատճառով մեծապես վտանգված է Ղրղզստանի արժույթը: Փորձագետները հայտնում են նաև հայկական դրամի հնարավոր արժեզրկման մասին: Վերջին տարում դրամն արդեն 15 տոկոսով արժեզրկվել է, ինչը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ երկրի արտահանման մեկ քառորդը բաժին է ընկնում Ռուսաստանին: Ռիսկային գոտում են նաև Սաուդյան Արաբիան և Մալայզիան իրենց արժույթներով: Մի շարք երկրներում արժույթի փոխարժեքի վրա զուտ տնտեսական գործոններից բացի, ազդում է նաև ներքաղաքական իրավիճակը, գտնում են փորձագետները: Օրինակ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կարող են խնդրահարույց լինել թուրքական լիրայի համար, իսկ 2011-ից ի վեր շարունակվող «արաբական գարունը», մեծապես ազդում է Եգիպտոսի արժույթի փոխարժեքի վրա: Փորձագետների կանխատեսումներով, տեղական ֆունտը ընթացիկ տարում կնվազի 22 տոկոսով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ազգային արժույթի անկում է սպասվում նաև այլ աֆրիկյան երկրներում` Նիգերիայում (20 տոկոս), Գանայում, Զամբիայում: Ազգային արժույթի լողացող քաղաքականությանն անցնելու հայտարարությունից հետ Ղազախստանում օգոստոսի 19-ին կտրուկ արժեզրկվեց ազգային արժույթը` տենգեն: Մարդիկ փորձում են փոխանակաել ազգային արժույթը, սակայն ամբողջ Ալմաթիում փոխանակման ընդամենը 1 կետ է աշխատում, որը նույնպես շուտվ փակվելու է: Օգոստոսի 20-ից Ղազախստանն անցնում է փոխարժեքի լողացող կուրսի քաղաքականությանը: Ղազախստանի ֆոնդային բորսայում տենգեն նվազել է 26 տոկոսով` 256 տենգե 1 դոլարի դիմաց: Օգոստոսի 18-ին մեկ դոլարն արժեր 188 տենգե: Այսպիսով, մեկ օրում դոլարն աճել է միանգամից 67 տենգեով կամ 35 տոկոսով: Տենգեի արժեզրկումը պայմանավորված է նավթի գների անկումով, որի արտահանումից է մեծապես կախված երկրի տնտեսությունը, ինչպես նաև ռուսական ռուբլու թուլացմամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |