Արտակ Բուդաղյանը մեղավոր է ճանաչվել. 120.000 դրամ տուգանք կվճարի21 օգոստոսի 2015 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Սունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013-ի հունիսի 1-ին տեղի ունեցած զինված միջադեպի գործով դատավճիռը: Գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանը ճանաչվել է մեղավոր: Նրա նկատմամբ 120.000 դրամի չափով տուգանք է նշանակել: Արտակ Բուդաղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): «Դատավճիռը դեռ չենք ստացել: Ստանալուն պես բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան», - ասել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ նման դատավճիռը սպասելի էր: «Պատկերացնում էինք, որ դատավորը չի կարողանալու օբյեկտիվ դատավճիռ կայացնել», - ասել է փաստաբանը, մեջբերում է Panorama.am-ը: 2013-ի հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում կրակոցների արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը: 2013-ի սեպտեմբերին նրանք ազատ են արձակվել, նրանց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է ՊԵԿ–ը հորդորում է նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում |