Օհանյան. Մինսկի խմբի կազմը չպետք է փոխվի, համանախագահները պահպանում են փխրուն խաղաղությունը22 օգոստոսի 2015 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Մենք չենք կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների ցանկում պետք է փոփոխություններ կատարվեն: Այս մասին օգոստոսի 22-ին ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն` անդրադառնալով անդամ երկրների թվի ու կազմի փոփոխությունների մասին քննարկումներին: «Այո, կան բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում` այնպիսի երկրների ընդգրկման վերաբերյալ, որոնք կլինեն ոչ օբյեկտիվ հակամարտության կարգավորման հարցում», - ասել է Օհանյանը: Նրա խոսքով` այսօր խմբի գործունեությունը համեմատաբար պասիվացել է, քանի որ դրա անդամ երկրների միջև կան տնտեսական ու քաղաքական որոշակի հակասություններ: «Այնուամենայնիվ, պիտի հասկանանք, որ սահմանին իրավիճակը ո՛չ պատերազմ է, ո՛չ խաղաղություն, և այդ փխրուն խաղաղության պահպանողները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են», - նկատել է նախարարը, մեջբերում է Aysor.am-ը: Հունիսին հայտնի է դարձել, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի փոխանցմամբ, Ադրբեջանն առաջարկում է ընդլայնել Մինսկի խմբի ձևաչափը՝ ի նկատի ունենալով Թուրքիային և Գերմանիային: Վերջին տարիներին պաշտոնական Բաքուն շարունակաբար դժգոհում է 23 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով ստեղծված միջնորդական այս խմբի աշխատանքից: Թուրքիայի արտաքին գերատեսչության պաշտոնյաները, և ոչ միայն, պարբերաբար հայտարարում են, թե Մինսկի խումբը կորցրել է իր օբյեկտիվությունը: Հունվարին Հարավային Կովկասում ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ, Տալլինում Ռազմական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով ԶԼՄ-ների որոշ հաղորդագրություններին Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր փոփոխության մասին՝ դիվանագետն ասել է, որ անհնար է համարում Թուրքիայի ու Գերմանիայիմասնակցությունը ՄԽ աշխատանքին: Նա հավելել է, որ Հայաստանը երբեք չի ընդունի Թուրքիային որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |