Անկարգություններ Բեյրութում. Կան տուժածներ և 1 զոհ![]() 24 օգոստոսի 2015 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Բեյրութում շարունակվել են զանգվածային ցույցերն ընդդեմ իշխանությունների` կապված «աղբահանության ճգնաժամի հետ»: Քաղաքի կենտրոնում շարունակվում են բախումները ոստիկանության հետ: Լիբանանի Կարմիր Խաչը դաշտային հոսպիտալ է բացել բախումների վայրում: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Բուժհաստատություններ է տեղափոխվել 40-ից ավելի մարդ, մեկը զոհվել է, հայտնել է լիբանանյան MTV-ն: Անկարգությունները Լիբանանում սկսվեցին օգոստոսի 22-ին Բեյրութում 5-հազարանոց ցույցից հետո, որը վերածվեց բախումների ոստիկանության հետ: Տուժեց 25 ցուցարար և ավելի քան 15 ոստիկան: Ակտիվիստներից մեկը հոսպիտալացվեց գանգուղեղի ծանր վնասվածքով և հետո մահացավ: Ցուցարարները կոչ արեցին իրենց կողմնակիցներին հեռանալ կենտրոնական հրապարակից ու շարունակել հանրահավաքը օգոստոսի 24-ին գործողությունները համաձայնեցնելուց հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ցուցարարները Բեյրութում պահանջում են լուծել աղբահանության հարցը և պահանջում են իշխանությունների հրաժարականը: Լիբանանի վարչապետ Թամամ Սալյամն հայտարարել է հրաժարականի հավանականության մասին: «Ես զգուշացնում եմ` մենք դեպի կոլապս ենք շարժվում, եթե իրավիճակն այսպես շարունակվի…Անկեղծ ասած՝ ես չեմ եղել ու չեմ լինի այդ փլուզման պատասխանատուն: Թող պաշտոնյաներն ու քաղաքական ուժերը կրեն իրենց պատասխանատվությունը»,-ասել է նա։ NNA լիբանանյան ազգային գործակալությունը ավելի վաղ հայտնել էր, որ երկրի հյուսիսում ցուցարարները սկսել են հավաքվել Տրիպոլիի գլխավոր հրապարակի մոտ: Հարավային Լիբանանում Նաբաթիեի քաղաքապետարանի մոտ մոտ 300 ցուցարար է հավաքվել: Նրանք պահանջում են կառավարության հրաժարականը` կապված աղբահանության ոլորտում առաջացած ճգնաժամի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |