Արման Դարչինյանը՝ Գրոզնիի մրցաշարի բրոնզե մեդալակիր![]() 24 օգոստոսի 2015 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Գրոզնիում կայացած բռնցքամարտի 7-րդ միջազգային մրցաշարում Արման Դարչինյանը նվաճել է բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: 69 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Դարչինյանի՝ ղազախ բռնցքամարտիկի հետ մենամարտում մրցավարները երկու մարզիկներին էլ տվել են հավասար միավորներ և կրկին վերջնական ընտրությունը մնացել է համակարգչին, որը նախապատվությունը տվել է ղազախ մարզիկին: Գրոզնիի մրցաշարին մասնակցել են 98 բռնցքամարտիկ աշխարհի 15 երկրից: Օգոստոս ամսին հայ բռնցքամարտիկները նվաճում են արդեն 3-րդ մեդալը. Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Արամ Ավագյանը արժանացել է բրոնզե մեդալի, Անուշ Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը, իսկ այժմ էլ Դարչինյանը բրոնզե մեդալի է արժանացել: Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները Կարեն Աղամալյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ից Ուկրաինայում կմասնակցեն Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |