Առէկսիմբանկը վերագործարկել է փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագիրը![]() 24 օգոստոսի 2015 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Կարճատև ընդմիջումից հետո Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը վերագործարկել է փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագիրը: Փոքր և միջին բիզնեսի զարգացումը Բանկը համարում է հեռանկարային ուղղություն և մտադիր է ակտիվորեն վարկավորել այդ ուղղությունը, հայտնում է Առէկսիմբանկի մամլո ծառայությունը: Նախկինում` ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում ՓՄՁ վարկավորման գծով Բանկը առաջատար եռյակի ցանկում էր: ՓՄՁ վարկավորման ծավալների ավելացումը նախանշված է նաև 2015-2017թթ. Առէկսիմբանկի ռազմավարական զարգացման ծրագրով: Մինչև 2015թ. տարեվերջ մենք մտադիր ենք տեղաբաշխել մոտ 1 մլրդ ՀՀ դրամ: ՓՄՁ վարկավորումն իրականացվելու է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին: «Այսօր Առէկսիմաբնկն առաջարկում է շահավետ պայմաններով վարկեր. վարկի գումարը` մինչև 50 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը` 14%, վարկի ժամկետը` 7 տարի: Վարկային հայտով կարելի է դիմել Բանկի բոլոր մասնաճյուղեր (http://www.areximbank.am/ru/branches/) կամ ՓՄՁ վարկավորման բաժին` ք. Երևան, Մ. Մկրտչյան 12 հասցեով, ասվում է մամլո-հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |