Փաստաբան. Ստերլիգովը ՄԻԵԴ կդիմի՝ ընդդեմ Ադրբեջանի![]() 24 օգոստոսի 2015 - 13:47 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ տեղափոխված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը Մարդու իրավունքների եվրոպական դատարան կդիմի՝ ընդդեմ Ադրբեջանի։ Այս մասին հայտնել է գործարարի փաստաբան Արթուր Այրապետովը։ Չնայած Ինտերպոլը դադարեցրել է Ստերլիգովի հետախուզումը, սակայն Ադրբեջանում դեռ նրա դեմ քրեական գործ կա հարուցված: Հուլիսի 29-ին Ադրբեջանը Ստերլիգովի միջազգայինհետախուզում է հայտարարել Ինտերպոլի գծով` Լեռնային Ղարաբաղում գործունեության համար: Ինչպես ասվում է այդ երկրի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ, «Գերման Ստերլիգովի ընկերությունների խմբի» տնօրենների խորհրդի ղեկավար Ստերլիգովն ու մյուս անձիքն «ապօրինի հատել են Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը և ժամանել գրավյալ տարածքներ` պետության դեմ ուղղված բացահայտ կոչեր հնչեցնելով: «Մենք քայլեր ենք ձեռնարկում գործը կասեցնելու ուղղությամբ։ Ստերլիգովին նախ արգելել էին մտնել երկրի տարածք, ապա քրեական գործ էին հարուցել նրա դեմ։ Դա իմ պաշտպանյալին զրկում է պաշտպանվելու իրավունքից։ Նա չի կարող մեկնել Ադրբեջան, լինել Բաքվում, որպեսզի փաստաբանների հետ պայմանավորվի իր պաշտպանության հարցում։ Դրանով պայմանավորված՝ մենք պատրաստվում ենք ՄԻԵԴ դիմել»,-ասել է փաստաբանը։ Նա նաև նշել է, որ Ինտերպոլի շտաբ-բնակարանից հետախուզման դադարեցման մասին պաշտոնական նախազգուշացում չեն ստացել, LifeNews-ին հղումով գրում է Tert.am-ը: Ստերլիգովն օգոստոսի 29-ին Ղարաբաղում միջոցառումներ է անցկացնելու։ Դրանցից մեկը նրա կնոջ՝ Ալյոնա Ստերլիգովայի նորաձևության տան ցուցադրությունն է և ղարաբաղյան ձիերի մրցավազքը։ Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Ստերլիգովն ընտնիքի հետ փակել է Սլոբոդայում իր տան դռներն ու բնակություն հաստատելու համար մեկնել Լեռնային Ղարաբաղ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |