Ատլանտայի հրեական կազմակերպությունը բանաձև է ընդունել՝ Ցեղասպանությունը ճանաչելու կոչով![]() 24 օգոստոսի 2015 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Ատլանտայի Միջհամայնքային հարաբերությունների հրեական խորհուրդը (Jewish Community Relations Council (JCRC)) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել: Բանաձևը կոչ է անում ճանաչել Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը և հորդորում Միացյալ Նահանգներին այդ դեպքերը «ցեղասպանություն» կոչել, հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը: Ջորջիա նահանգում Հայկական համագումարի նախագահ Վահան Քասաբյանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթ է ունեցել հրեական կազմակերպության հետ կազմակերպված հանդիպմանը: «Մեծ պատիվ էր Ատլանտայի հրեական համայնքին պատմել Հայոց ցեղասպանության մասին: Այս բանաձևի միաձայն ընդունումը ցույց է տալիս մեր տեղական համայնքներում ցեղասպանության դեմ քարոզչական գործունեությունն ընդլայնելու ավելի ու ավելի մեծ կարևորությունը»,- ասել է Քասաբյանը, մեջբերում է Tert.am-ը: Համագումարի խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը իր հերթին ասել է ,որ Խորհուրդն ԱՄՆ-ում մարդու իրավունքների առաջատար պաշտպան է, և հոկտեմբերին այս բանաձևի ամբողջական ընդունումը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ գրավական կլինի: Հուլիսի 31-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել Լատինական Ամերիկայի խորհրդարանը: Հուլիսի 24-ին բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի նահանգն օրենք է ընդունել, ըստ որի ապրիլի 24-ը հռչակում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»։ Մայիսի 29-ին Բրազիլիայի դաշնային խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Այդպիսով, Բրազիլիան դարձել էր Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը: Խորհրդարանի Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հեղինակը Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերային է: Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է ավելի քան 20 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |