Ռոսսելխոզնադզորը Նորվեգիայից ձկան ներմուծումն արգելելու համար ՍԱՊԾ չի դիմել24 օգոստոսի 2015 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական նամակ Ռոսսելխոզնադզորից այն մասին, որ Հայաստանն արգելի նորվեգական ձկների ներմուծումը, ԳՆ Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունը չի ստացել: Այս մասին հայտնել է ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը, գրում է Panorama.am-ը: Մոսկվայում օգոստոսի 22-ին հայտարարել են, որ պատրաստվում են դիմել Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի ղեկավարությանը՝ արգելելու նորվեգական ձկան ներկրումը: Այդ մասին գրել են ռուսական լրատվամիջոցները՝ Ռոսսելխոզնադզորին հղումով: Պետական այս կառույցը նախատեսում է արգելել նաև վերամշակած ձկան ներմուծումը: Ըստ աղբյուրի՝ նախատեսված էր ստուգումներ անցկացնել նորվեգական 14 եռնարկությոնում. սակայն ռուսական կողմը նամակ է ստացել, ըստ որի նորվեգական կողմը արգելել է ստուգումների իրականացումը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Ալբանիայից, Ավստրալիայից, Իսլանդիայից, Կանադայից, Նորվեգիայից, Չերնոգորիայից, Լիխտենշտեյնից սննդամթերքի ներմուծումն արգելելու մասին: ՍԱՊԾ տրամադրած տվյալների համաձայն, 2015-ի առաջին կիսամյակի ընթացքում Նորվեգիայից Հայաստան է ներմուծվել մոտ 165 տոննա ձուկ, իսկ 2014-ի նույն ժամանակահատվածում մոտ 60 տոննա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ |