«Ակոս». Դիարբեքիրում ձերբակալվել են քաղգործիչներ՝ ինքնիշխանություն հռչակելու մեղադրանքով![]() 24 օգոստոսի 2015 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ձերբակալվել են մի շարք ՏԻՄ ներկայացուցիչներ՝ օրեր առաջ Դիարբեքիրում և նրա վարչական կազմի մեջ մտնող Սիլվան ավանում ինքնիշխանություն հռչակելու մեղադրանքով: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի տեղեկության համաձայն՝ ձերբակալվածների թվում են Դիարբեքիրի Սուր շրջանի ՏԻՄ համանախագահներ Ալի Ռըզա Չիչեքը և Կանանց ակադեմիայի աշխատակից Գյունեշ Օլմեզը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 19-ին Դիարբեքիրում իրականացված գործողության ժամանակ կալանավորված գործիչները օգոստոսի 23-ին դատարանի կայացրած որոշմամբ ազատազրկվել են: Օգոստոսի 19-ին Դիարբեքիրի Սուր և Սիլվան շրջաններում իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են շրջանների համաքաղաքապետերը: Ձերբակալվածների թվում են Սուրի համաքաղաքապետեր Սեյիդ Նարինն ու Ֆաթմա Շըք Բարութը, Սիլվանի համաքաղաքապետեր Յուքսել Բոդաքչըն և Մելիքշահ Թեքեն: Օգոստոսի 18-ին Դիարբեքիր գավառի Սիլվան շրջանում, որտեղ պարետային ժամ է գործում, ՔԱԿ դեմ գործողություններին մասնակցում է մոտ 700 ոստիկան և զինվորական: Գիշերային բախումների արդյունքում կա մեկ զոհ և գերեվարված վիրավոր գրոհային: Որոշ թաղամասերում գրոհայինները բարիկադներ են կառուցել: Լիջեում տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել էր 3 թուրք զինվոր: Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |