Փհենյանն ու Սեուլը համաձայնության են եկել. Հարավային Կորեան անջատել է բարձրախոսները25 օգոստոսի 2015 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Կորեայի թերակղզու ապառազմականացված գոտում ավարտվել են 43 ժամ տևած բանակցությունները Հարավային Կորեայի և ԿԺԴՀ միջև: Օգոստոսի 20-ին Հյուսիսային Կորեայի զորքերը հրետակոծել են Հարավային Կորեայի ԶՈւ դիրքերը, հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը: Ի պատասխան Հարավային Կորեայի զինվորականները կրակոցներ են արձակել հարևան երկրի ուղղությամբ: Միջադեպից հետո Սեուլը բարձր պատրաստականության է բերել զորքերը: Բանակցությունների ընթացքի մասին փաստորեն ոչինչ հայտնի չէ, երկու կողմերը այդ ֆոնին ցուցադրեցին իրենց ռազմական հզորությունը և ահաբեկող հայտարարություններով հանդես եկան: Բանակցությունների ավարտին կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը ներկայացրել է «Ռենհափ» գործակալությունը: «Կողմերը քննարկել են ռազմական լարվածության նվազեցման հարցերը, Հարավի և Հյուսիսի միջև հարաբերությունների զարգացումը»,-ասվում է հայտարարության մեջ: Նրանք նաև պայմանավորվել են առաջիկայում բանակցություններ անցկացնել Սեուլում և Փհենյանում և շարունակել երկխոսությունը նաև առաջիկայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հարավային Կորեան անջատել է բարձրախոսները` հրաժարվելով քարոզչությունից: Հյուսիսային Կորեան չեղյալ է համարել կիսապատերազմական վիճակը: Հարավային Կորեան 11 տարում առաջին անգամ բարձրախոսներ էր միացրել սահմանին` Փհենյանի քաղաքականության դեմ ուղղված հաղորդագրություններով, որին էլ հաջորդել է հրետակոծությունը Հյուսիսային Կորեայի կողմից: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել հիշատակման տոնի կապակցությամբ անցկացնել բաժանված ընտանիքների հանդիպում: Այդ նպատակով սեպտեմբերին նախապատրաստական հանդիպում կկազմակերպվի Կարմիր Խաչի գծով: «Հարավն ու Հյուսիսը որոշել են նաև զարգացնել փոխանակումները քաղաքացիական մակարդակով տարբեր ոլորտներում»,-ասվում է փաստաթղթում: Երկխոսության մասին պայմանավորվածությունը ձեռք բերվեց Հյուսիսային Կորեայի կողմից ներկայացված 48-ժամյա վերջնագրի ավարտից մի քանի ժամ առաջ: ԿԺԴՀ-ն պահանջում էր ապամոնտաժել սահմանամերձ ապառազմականացված գոտում գործող բարձրախոսները, որոնց միջոցով Կորեայի Հանրապետությունը քարոզչություն է վարում ԿԺԴՀ դեմ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր հարավկորեական կողմը, բանակցություններին մասնակցել են նախագահի անվտանգության գծով քարտուղար Կիմ Գվան Չժինը և ազգային միավորման նախարար Հոն Յոն Պխեն: ԿԺԴՀ կողմից մասնակցել է Կորեայի ժողովրդական բանակի Գլխավոր քաղվարչության ղեկավար Խվան Բյոն Սոն և Կորեայի Աշխատավորական կուսակցության ԿԿ միավորման հարցերի բաժնի պետ Կիմ Յան Գոնը: Photo: Ria.ru Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |